478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ–ում Իրանի դեսպան. Իսրայելը փորձում է խանգարել ԱՄՆ–ին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու գործում
22:17
24 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Իսրայելը շուրջ 20 մլն դոլար է ծախսել, որպեսզի ԱՄՆ–ի Կոնգրեսին համոզի, որ դեմ քվեարկի Իրանի պատժամիջոցները չեղյալ հայտարարելու առաջարկին, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին։

ԱՄՆ–ի Կոնգրեսը 60 օրվա ընթացքում (սկսած հուլիսի 20-ից) պետք է իր դիրքորոշումը հայտնի Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի վերաբերյալ։ Չհամաձայնվելու դեպքում ԱՄՆ–ի նախագահը վետո կդնի կոնգրեսի որոշման վրա, որը հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի սենատի և ներկայացուցիչների պալատի ձայների երկու երրորդը։ Այդ դեպքում կոնգրեսը փաստորեն արգելափակում է ԱՄՆ–ի համաձայնագրի կատարումը, ինչը հարցականի տակ կդնի միջազգային հանրության և Իրանի պայմանավորվածությունները։

«Իսրայելական ռեժիմը 35 տարի աշխարհին սուտ տեղեկատվություն է ներկայացնում և Իրանը աշխարհին ներկայացնում որպես վտանգ ներկայացնող երկիր։ Սակայն միջազգային հանրությունը հասկացել է, որ հենց Իսրայելն է վտանգ ներկայացնում Մերձավոր արևելքում։ Այդ պետությունը գոյություն ունի արդեն 65 տարի, և այդ ընթացքում 5 մլն պաղեստինցի փախստական են դարձել։ Հիմա ո՞րն է աշխարհի համար ավելի վտանգավոր», – հայտնեց Ռեիսին։

Նրա խոսքով` Իրանին երկար տարիներ փորձում են ծնկի բերել, մինչ օրս կիրառվում են տարբեր տեսակի պատժամիջոցներ։

«Սակայն Իրանի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով։ Իրանի ժողովուրդը 35 տարիների ընթացքում ապացուցել է, որ բանակցությունների և գիտակցության կողմնակից է», – նշեց Ռեիսին։

Երկուշաբթի ՄԱԿ–ի ԱԽ–ն բանաձև է ընդունել, որն Իրանի միջուկային ծրագիրը կդնի միջազգային վերահսկման տակ, թույլ կտա համոզվել, որ այն խաղաղ բնույթ ունի և իսլամական հանրապետությանը թույլ չի տա միջուկային զենք ստեղծել։ Փաստաթուղթը ԱՄՆ–ի ԱԽ–ի պատվիրակության  քննարկման է ներկայացվել և հիմնված էր Իրանի և «վեցյակի» պայմանավորվածությունների վրա (ՄԱԿ–ի ԱԽ–ի հինգ մշտական անդամների և Գերմանիայի), որոնք հաստատվել են հուլիսի 14-ին Վիեննայում համարյա 20 ամիս տևած բանակցությունների արդյունքում։


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: