484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Ռուսաստանի արտաքին քաղաքականության սխալը հասարակության հետ աշխատանքի բացակայությունն է. քաղտեխնոլոգ
16:05
23 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ռուսական արտաքին քաղաքականության սխալը հասարակության հետ աշխատանքի բացակայությունն է, Ռոսբալտ գործակալությանը տված հարցազրույցում ասել է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Կարծում եմ, որ Ռուսաստանի սխալն այն է, որ այդ երկրի ներկայացուցիչները միշտ աշխատում են հիմնականում իշխանական կառույցների հետ, փոքր–ինչ ոչ պաշտոնական` ընդդիմության որոշ մասի հետ և երբեք չեն աշխատում հասարակության հետ», – ասել է Հակոբյանը։

Նրա խոսքով` արևմտյան կառույցները, որոնք ֆինանսավորում են մոտ 2500 ոչ կառավարական կազմակերպությունների մեծ մասին, աշխատում են բոլորի և առաջին հերթին` հենց հասարակության հետ։

«Ամերիկացիները պրագմատիկ են և շատ լավ հասկանում են, որ այսօր Հայաստանում չկան գլոբալ հակառուսական տրամադրվածություններ։ Այստեղ բռնելու ոչինչ չկա։ Սակայն դեռևս չկա։ Եվ նրանք աշխատում են հեռանկարով, որը մեր փոփոխվող աշխարհում կարող է տևել մեկ, երկու, իսկ միգուցե տասնհինգ տարի։ USAID–ը աշխարհում ամերիկյան «մեղմ ուժի» գլխավոր ուղեկիցներից է։ Բաց աղբյուրների տեղեկատվությամբ` 2014 թ.–ին Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով USAID–ի բյուջեն կազմել է 23 մլն դոլար։ Եթե չեմ սխալվում, 2015 թ.–ին բյուջեն արդեն կազմել է 27 մլն դոլար», – ասել է Հակոբյանը։

Նրա խոսքով, անհասկանալի է, ով կամ ինչն է խանգարում ռուսական համապատասխան կառույցներին զբաղվել նույն բանով, չէ՞ որ Հայաստանում Ռուսաստանի «մեղմ ուժի» նմանատիպ քաղաքականություն գոյություն չունի։

«Եթե անգամ անցկացվում են ինչ–որ միջոցառումներ, ապա դրանք կամ չափազանց ֆորմալ են, կամ «կացնի» մակարդակով քարոզչություն են ներկայացնում», – նշել է քաղաքական տեխնոլոգը։

Նրա խոսքով` ժողովրդի գիտակցության մեջ արդեն կա այն  հասկացությունը, որ Ռուսաստանը Հայաստանի ամենամտերիմ դաշնակիցն է, առաջին հերթին` ռազմատեխնիկական ոլորտում, անվտանգության և տնտեսական հարցերում, սակայն դա նրանից է, որ  դեռևս չկա մեկ ուրիշ իրական այլընտրանք։

«Այնպես որ, Ռուսաստանը պետք է ամեն օր աշխատի հասարակության հետ։ Ընդ որում` ոչ պաշտոնական հիմքում։ Մեզ մոտ Հայաստանում կան ռուսալեզու նախագծեր, որոնք երբեք չեն հետաքրքրել ռուսական պաշտոնական ներկայացուցիչներին։ Սակայն եթե «մեղմ ուժի» ամենագլխավոր գործիքներից մեկը լեզուն է, և կան ռուսերենի առաջխաղացման արտոնագրված նախագծեր, ապա պետք է դրանց ինչ–որ կերպ աջակցել։ Դեռևս նման բան չկա», – ասել է Հակոբյանը։

Քաղաքական տեխնոլոգի խոսքով` հիմա ամենակարևորը բոլոր ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է։

«Այսօր չեմ կարող պատասխանել, թե Հայաստանում կոնկրետ ինչով են զբաղվում ռուսական պաշտոնական կառույցները, որոնք պատասխանատու են «մեղմ ուժի» համար։ Սակայն կարող եմ երկար թվարկել, թե ինչով են զբաղվում արևմտյան կազմակերպությունները։ Ես կարող եմ համաձայնվել կամ չհամաձայնվել նրանց գործունեության հետ, սակայն գիտեմ, թե ինչով են զբաղվում», – ընդգծել է Հակոբյանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: