478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Արևելյան համագործակցության երկրներում կոռուպցիան նվազել է. TI
16:59
22 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Արևելյան համագործակցության երկրներում որոշակի առաջընթաց է նկատվել կոռուպցիայի խնդիրների լուծման հարցում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

«Պատճառներից մեկը կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրումն է տարբեր ոլորտներում, ներառյալ` հարկային ոլորտը», – ասաց նա։

Հոկտանյանի խոսքով` Transparency International–ը Բրյուսելում հուլիսի սկզբին ներկայացրել է նոր զեկույցը, որն արտացոլում է կոռուպցիայի վիճակը 2015 թվականի դրությամբ։ Զեկույցում առաջին անգամ ներկայացվել են Արևելյան համագործակցության երկրներում կոռուպցիայի մակարդակի համեմատական վերլուծության արդյունքները, բացառությամբ` Բելառուսի։ Մինչ այդ տարածաշրջանային համեմատական ուսումնասիրություններ չեն անցկացվել։

Հոկտանյանը նշեց, որ առաջին հերթին զեկույցում ներկայացվել են բոլոր այդ երկրների ընդհանուր և անհատական խնդիրները։ Նրա խոսքով` բոլոր երկրներում ակնհայտ է երեք հիմնական խնդիր` գործադիր մարմնի նկատմամբ զսպման մեխանիզմների և հակակաշիռների սահամանափակ լինելն ու անբավարար վիճակը, քաղաքականացված և անարդյունավետ դատական համակարգը և քաղաքացիական հասարակության հանդեպ առկա սահմանափակումները։  «Այս համատեքստում իրավիճակն Ադրբեջանում մի փոքր ավելի վատ է, քան մյուս երկրներում», – նշեց փորձագետը։

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանի խոսքով` Հայաստանում իրավիճակը կոռուպցիայի դեմ պայքարում շարունակում է չլուծված խնդիրներից մեկը մնալ։

«Կոռուպցիայի մակարդակը հիմնականում պահպանվում է։ Հայաստանը անկախ հակակոռուպցիոն մարմինների կարիք ունի։ Պետք է որոշակի գործողություններ ձեռնարկել, որպեսզի մեր երկրում քաղաքացիական հասարակությունը կարողանա մասնակցել կոռուպցիայի հետ կապված խնդիրների լուծման գործին», – նշեց նա` հստակեցնելով, որ անհրաժեշտ է տիրապետել կոռուպցիայի հետ պայքարի մեթոդբանությանն ու սովորել կիրառել այն գործնականում։

Transparency International միջազգային կազմակերպության կազմած «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2014» վարկանշային աղյուսակում Հայաստանն 94–րդ հորիզոնականն էր զբաղեցրել, Ադրբեջանը` 126–րդ (29 միավոր) , Վրաստանը` 50-րդ հորիզոնականը (52 միավոր)։

2014 թվականին վարկանիշում ընդգրկվել է 174 երկիր։

Transparency International–ի վարկանիշը կազմելիս դիտարկվում են կոռուպցիոն գործունեության բոլոր տեսակները, որոնց թվում են` պաշտոնատար անձանց տրվող կաշառքները, պետպատվերների կատարումից ստացված շահույթի տեղաբաշխման գործում պաշտոնյաների մասնակցությունը, ինչպես նաև բյուջետային միջոցների անօրինական կամ անբարեխիղճ ծախսումը։ Գնահատվում է նաև կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը։

«Արևելյան գործընկերություն» նախագծի գլխավոր նպատակը Եվրամիության մերձեցումն է նախկին ԽՍՀՄ 6 հանրապետությունների հետ՝ Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Բելառուս։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: