484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպան պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ
15:11
20 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 20./Նովոստի–Արմենիա/. Եվրոպական կառույցները ղարաբաղյան հակամարտության համատեքստում պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերեն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, կարծում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես կոչ եմ անում բոլոր եվրոպական կառույցներին դադարեցնել հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և սկսել բացահայտ խոսել, թե ով է կրակում (շփման գծում) և ով է ստեղծում լարվածություն։ Հավասարության նշանի դեպքում մարդիկ անպատժելիություն են զգում, կորցնում իրականության հետ կապը»,– ասաց Սարգսյանը երկուշաբթի Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ճեպազրույցին։

Նրա խոսքով` հենց այդ պատճառով Ադրբեջանի նախագահը թույլ է տալիս իրեն մեծամիտ, անհեթեթության հասնող հայտարարություններ։
 
«Թեպետ նավթի և գազի հոտը, ինչպես նաև խավիարի համը պտտեցրել է Եվրոպայի շատ ներկայացուցիչների գլուխները, ճիշտ ուղին կգտնվի»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին մեծ նվեր է մատուցել` Բաքվում անցկացնելով Եվրոպական խաղերը և այդ շրջանում ապահովելով խաղաղության և կայունության խաբկանք ինչպես շփման գծում, այնպես էլ հայ–ադրբեջանական սահմանին, որից հետո, սակայն, ադրբեջանական կողմը կրկին անցել է հակամարտության սրմանը։

«Դա վերջին կաթիլն էր, որը համոզեց համաշխարհային հանրությանը, թե ով է լարվածության պատճառի  ստեղծողը, ում պատճառով են զոհվում երիտասարդները, խախտվում հրադադարի ռեժիմը։ Անհեթեթ չէ՞ արդյոք, որ իշխանությունը ժառանգած մարդը մեղադրում է մյուսներին այն բանում, թե իբր նրանք նախագահ են դարձել կողմնակի ուժերի օգնությամբ։ Անհեթեթ չէ՞, որ այլատյացություն քարոզող մարդը մեղադրում է Եվրոպային և ուրիշ երկրներին այլատյացության մեջ»,– ասաց Սարգսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները։

Սարգսյանն անհեթեթ է համարել նաև Հայաստանի և այլ երկրների հասցեին ռասիզմի և իսլամաֆոբիայի մեջ Ադրբեջանի մեղադրանքները։

Իր հերթին, Տուսկը նշեց, որ Եվրամիությունն ամենից առաջ կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ստանձնած պարտավորությունները։

«Երկու կողմերը պետք է ցուցադրեն փոխզիջումների գնալու և երկխոսություն հաստատելու պատրաստակամություն` զերծ մնալով ագրեսիվ հռետորությունից։ Անկասկած, ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման այլընտրանք չկա»,– ասաց Տուսկը։

Նրա խոսքով` ագրեսիվ հռետորությունը և գործողությունները կարող են հանգեցնել ծանր հետևանքների։

Հայաստանի նախագահն իսկույն մեկնաբանեց այդ խոսքերը` հայտարարելով Տուսկին, որ  նա շարունակում է հավասարության նշան դնել Երևանի և Բաքվի միջև։ «Նախքան դրանից հրապարակավ հրաժարվելը նա այդ մասին անձամբ կհաղորդի պարոն Ալիևին»,– ասաց Սարգսյանը։

Դրան ի պատասխան` Տուսկը խոստացավ օբյեկտիվ լինել։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: