478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+32
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախկին ԱԳ նախարար Օսկանյանը կուսակցություն կստեղծի, որը կզբաղվի Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի լոբբինգով. ԶԼՄ
15:04
10 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել, որը կզբաղվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի լոբբինգով, հաղորդում է «Ժամանակ» թերթը։

2015 թ.–ի մարտի 4–ին Օսկանյանը հեռացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից, սակայն մնաց կուսակցության խորհրդարանական խմբակցությունում։

«Մեր տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանն առաջիկայում կհայտարարեն նոր կուսակցության ստեղծման մասին։ Կուսակցությունը կոչված է լինելու քաղաքական դաշտում փոխարինելու «Բարգավաճ Հայաստանին», փոխարինելու այն իմաստով, որ այս կուսակցությունը պետք է այսուհետ զբաղվի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի լոբբինգով և նրա համար քաղաքական դաշտում տեղ ազատելով», – նշում է հրատարակությունը։

Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը 1998–2008 թթ.–ին։ Այդ տարիներին Օսկանյանը զբաղեցրել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը։

Փետրվարի կեսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սրված հարաբերությունները հանգեցրեցին Ազգային անվտանգության խորհրդում Ծառուկյանի անդամակցության դադարեցմանը։ ՀՀ նախագահը հանձնարարեց բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

Մարտի 5–ին ԲՀԿ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է կուսակցության առաջնորդնի պաշտոնից` այդ պաշտոնին առաջարկելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, որը հայտարարեց, որ ԲՀԿ–ն դառնում է ընդդիմություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ թեքումով, այն ստեղծվել է 2004 թ.–ին Գագիկ Ծառուկյանի կողմից։ Հայաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում, ըտ տարբեր գնահատականների, Ծառուկյանն ընդգրկված է առաջին եռյակում։ Ներկա խորհրդարանում կուսակցությունն ունի քանակով երկրորդ խմբակցությունը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: