482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյան. Երևանը կողմ է տարբեր ինտեգրացիոն միությունների միջև փոխգործակցությանը
22:16
09 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հինգշաբթի Ուֆայում ելույթ ունենալով ԲՐԻԿՍ, ԵՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին, հայտարարել է, որ Երևանը կողմ է տարբեր ինտեգրացիոն միությունների միջև փոխգործակցությանը։

«Մենք համոզված ենք, որ անվտանգության անբաժանելիության հիման վրա տարբեր ինտեգրացիոն միավորումների միջև երկխոսությունն ու փոխգործակցությունը կարող են կարևոր ներդրում ունենալ առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածության ձևավորման գործում՝ ի նպաստ բոլոր պետությունների», – ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` այսպիսի մասշտաբային խնդրի իրագործումը, բնականաբար, հնարավոր է միայն միջազգային իրավունքի գերակայության, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի, խաղի ընդհանուր համաձայնեցված կանոնների պահպանման, այդ կանոնների ուղղակի կամ անուղղակի խախտումների, ընտրողական մոտեցման, միակողմանի պատժամիջոցների, ներառյալ` շրջափակման ու այլ սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության հիման վրա:

«Հայաստանը հաստատում է տարբեր ձևաչափերում նման երկխոսության պատրաստակամությունը՝ փորձի փոխանակման և ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակ, փոխլրացնող ու փոխշահավետ զարգացման ապահովման ուղիներ գտնելու քննարկման նպատակով, ինչպես նաև համագործակցությունը՝ միմյանց շահերը հարգելով», – ասել է ՀՀ նախագահը։

Նա ավելացրել է, որ հենց այս մոտեցումն է ընկած Երևանի մտադրության հիմքում՝ համակարգել փոխգործակցությունը Շանհայան համագործակցության կազմակերպության հետ, որի դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը Հայաստանը ներկայացրել է դեռևս 2012թ. մայիսին:

«Մենք ընդհանուր հետաքրքրվածություն ունենք բազմապլան համագործակցության ընդլայնման, վստահության և փոխըմբռնման ամրապնդման հարցում: Կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ստեղծել արդյունավետ գործիքակազմ ոչ միայն միջպետական, այլև միջանձնային, հանրային դիվանագիտության և մեր երկրների գործարար շրջանակների շփումների մակարդակում փոխշահավետ համագործակցության համար», – ասել է Սարգսյանը։

Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այս գագաթնաժողովի կազմակերպման և ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

«Ողջունում եմ այս ձևաչափով հանդիպման նախաձեռնությունը: Այստեղ ներկայացված երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային բազմազանությունը, հնարավորություններն ու ներուժը հզոր նախադրյալ են ստեղծում միջազգային և տարածաշրջանային անվտանգության առավել արդիական խնդիրներին լուծումներ որոնելու համար», – ասել է ՀՀ նախագահը։

«Մեր պատկերացմամբ, ԲՐԻԿՍ-ԵՏՄ-Շանհայան համագործակցության կազմակերպություն փոխգործակցության հիմքում ընկած է ինտեգրացիոն գործընթացների փոխլրացնող և փոխշահավետ զարգացման սկզբունքի ապահովման ընդհանուր հետաքրքրվածությունը», – ավելացրել է նա։

ՀՀ նախագահի խոսքով` այս գաղափարի արդյունավետ իրականացման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է մեր ինտեգրացիոն միավորումների ներուժի համադրում և տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացում՝ մեր կազմակերպությունների շրջանակներում ստեղծված զարգացման ֆինանսական ինստիտուտների ներգրավմամբ:

«Ֆինանսական ինստիտուտների գործունեության համակարգման արդյունավետությունը էապես կօգնի այստեղ ներկայացված զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում ներդրումային հոսքերի մեծացման նպաստելուն, որն իր հերթին կբերի կայուն տնտեսական աճի: Որպես ասվածի գործնական օրինակ կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զուգակցումը, որոնք ներդաշնակորեն փոխգործակցելով, հեռանկարում կարող են ապահովել խոշոր ենթակառուցվածքային և տրանսպորտային ծրագրերի իրականացումը նոր մակարդակի բարձրացնելու գործը», – ասել է Սարգսյանը։

Նրա կարծիքով` Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: «Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն», – նշել է ՀՀ նախագահը։

«Օգտվելով առիթից, կցանկանայի հույս հայտնել, որ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, ինչը կնպաստի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը, նոր հնարավորություններ կբացի տնտեսական համագործակցության համար: Որպես բարեկամ Իրանի հարևան երկիր՝ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է դա», – ավելացրել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ հայկական կողմը ելնում է ջանքերի համախմբման անհրաժեշտությունից՝ ի շահ հակամարտությունների կանխարգելման, համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում բացառապես խաղաղ միջոցներով դրանց կարգավորման և բոլոր հակամարտող կողմերի շահերը հաշվի առնելով, ինչպես նաև հանդես ենք գալիս վերը նշված մարտահրավերների դեմ պայքարի հավաքական արդյունավետ մեխանիզմների մշակման օգտին:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։