486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում քաղաքացիական ակտիվիստները մաքրում են դաշտը նոր ուժերի համար. փորձագետ
21:43
09 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 9. /Նովոստի–Արմենիա/. Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստները փորձում են մաքրել Հայաստանի ընդդիմադիր դաշտը նոր ուժերի համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Շարժման ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի կոչը մանդատներից հրաժարվելու մասին` ուղղված ընդդիմադիր պատգամավորներին, նշանակում է, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք ավելի վաղ զերծ են մնացել քաղաքական կարգախոսներից, հիմա այլ կերպ են մտածում։ Շուշանյանի առաջարկը փաստացի ընդդիմադիր ուժերին դնում է ընտրության առաջ. «մեզ հետ կամ մեր դեմ»,– ասաց Հակոբյանը։

Հուլիսի 9–ին Facebook–ի իր սոցիալական էջում «Ո՛չ թալանին» համակարգող խմբի ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը կոչ է պատգամավորներին, որոնք «իրենց ժողովրդի ընտրյալ են համարում», վայր դնել մանդատները։

Հակոբյանի կարծիքով` նման հայտարարությունները նշանակում են, որ քաղաքացիական ակտիվիստները փորձում են վերջնականապես զրոյացնել ընդդիմադիր քաղաքական դաշտը և մաքրել այն այլ ուժերի համար։

«Սոցիալական բողոքը հաջողությունների հետ մեկտեղ հերթական անգամ հանգեցրեց ընդդիմադիր դաշտի խտրականության։ Բոլորին պարզ դարձավ, որ այն ի զորու չէ հասնել ինչ–որ հաջողությունների»,– նշեց Հակոբյանը։

Քաղաքական տեխնոլոգի կարծիքով` ընդդիմադիր ուժերը դժվար թե հրաժարվեն մանդատներից, և անգործության և դատարկախոսության մեջ մեղադրանքների օբյեկտ կդառնան։ «Ինձ թվում է, որ դաշտ է մաքրվում նոր ուժերի համար, ընդ որում, պարտադիր չէ, որ դրանք լինեն արևմտամետ ուժեր»,– ընդգծեց Հակոբյանը` կոչ անելով չնույնացնել «բողոքների քաղաքականացումը մայդանացման հետ»։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ո′չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին` նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրեցին ցուցարարներին։ Տուժեց մոտ 25 մարդ: Միայն հուլիսի 6–ի առավոտյան ոստիկանությունը բացեց պողոտան և վերականգնեց տրանսպորտի երթևեկությունը։ Ցուցարարները տեղափոխվեցին Ազատության հրապարակ, որտեղ պարբերաբար հանրահավաքներ են կազմակերպում։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։