482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտադիր է շարունակել ցեղասպանությունների դեմ պայքարը. Վիգեն Սարգսյան
21:47
08 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանը մտադիր է գիտական շրջանակներում առաջ տանել ցեղասպանությունների ճանաչման գաղափարը և կշարունակի պայքարել ցեղասպանությունների դեմ պայքարը, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

«100–րդ տարելիցի կարգախոսն էր` «Հիշում եմ և պահանջում եմ», և դրանով իսկ մենք պատրաստվում ենք հասնել ցեղասպանության որպես հանցագործության ճանաչմանը և դրա դեմ պայքարին»,– նշեց նա, ելույթ ունենալով Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովում։

Սարգսյանը ներկաներին ներկայացրեց նաև Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի շրջանակում այս տարի անցկացված միջոցառումները։

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Դանիել Ֆայեսթայնն իր հերթին ասաց, որ իր գլխավորած կազմակերպությունը ցեղասպանությունների թեմայի ուսումնասիրության հարթակ է։

«ՄԱԿ–ի` ցեղասպանությունների կանխարգելման հռչակագիրը մեծ քայլ է առաջ, բայց իրավական դաշտում դեռ շատ անելիք կա, ինչի նպատակը հետագայում ողբերգությունների կրկնությունից խուսափելն է»,– նշեց նա։

Ֆայերսթայնը կարևորեց Երևանում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության

12-րդ համաժողովի անցկացումը, որը նվիրված է ոչ միայն Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, այլ նաև 20–րդ դարի մյուս ողբերգություններին։ «Մեր պարտավորությունն է` ոչ միայն հասկանալ ցեղասպանության երևույթը, այլ նաև կանխել այն»,– ասաց նա։

Ֆայերսթայնը շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախագահին հրավերի համար, ավելացնելով, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում։

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, ինչպես նաև Երկրորդ համաշխարգհային պատերազմի և Հոլոքոստի 70–ամյակներին նվիրված համաժողովին մասնակցում է ավելի քան հարյուր մասնագետ ցեղասպանության և հարակից ոլորտներում, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Դանիել Ֆայերսթայնը, աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր գիտնականներ։

Ցեղասպանագետների համաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախաձեռնությամբ, որը հիմնվել է 1994 թվականին։ Դա անկախ կազմակերպություն է, որի նպատակն է` հետազոտել ցեղասպանության էությունը, պատճառները, հետևանքները, ինչպես նաև դրա կանխարգելման միջոցները։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Չիլիի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: