484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Պետք է մշտապես աշխատել հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. փորձագետ
20:50
08 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, հաշվի առնելով դրանց կարևորությունը, պետք է աշխատել ամեն օր, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Ինտեգրում և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արամ Սաֆարյանը։

«Նույնիսկ եթե չլիներ եվրասիական ինտեգրումը, միևնույն է, հայ–ռուսական հարաբերություններն այնքան կարևոր են, որ դրանց ամրապնդման ուղղությամբ պետք է աշխատել ամեն օր, ամեն ամիս, առավել ևս, այժմ, երբ մենք արդեն կես տարի է` ինչ գտնվում ենք տնտեսական ընդհանուր մեծ կառույցում (ԵՏՄ)»,– ասել է Սաֆարյանը։

Ըստ նրա, այդ պայմաններում պարզապես զարմանալի է, որ կարող է ոչ բավարար ուշադրություն կամ թյուրըմբռնում լինել Հայաստանի իրադարձությունների և քաղաքացիների ցանկությունների հարցում։

«Արժե մտածել այդ ուղղությամբ, (էլեկտրաէներգիայի թանկացման դեմ) այդ բողոքներն ընկալել որպես ավելի սերտ համագործակցության ազդանշան, այդ թվում` Ռուսաստանի, նրա բոլոր ինստիտուտների, զանգվածային լրատվամիջոցների հետ»,– նշել է Սաֆարյանը։

Փորձագետը միաժամանակ ավելացրել է, որ դժգոհություն կամ թյուրըմբռնում չունի այն հարցում, թե ինչ է ակնկալում Ռուսաստանը Հայաստանից։ «Մենք միշտ էլ հասկացել ենք, որ Հայաստանն այսօր, ես կասեի, Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ լիարժեք դաշնակիցն է, և ես չեմ կանխատեսում, թե առաջիկա տարիներին այդ առումով ինչ–որ բան է փոխվել։ Ինձ հասկանալի է, որ Ռուսաստանը պետք է ջերմ, լավ հարաբերություններ կառուցել Ադրբեջանի և Վրաստանի հետ, բայց առայժմ բացարձակ չի երևում, որ այդ հարաբերությունները գոնե մոտ են այն մակարդակին, որոնք այսօր ունի Ռուսաստանը Հայաստանի հետ»,– ասել է նա։
 
Մյուս կողմից, ինչպես նշում է փորձագետը, գլոբալ ճգնաժամի պայմաններում, շատ բարդ աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում, որոնք վերապրում է հետխորհրդային տարածքը, համակարգման, մշտական երկխոսության, մշտական գործակցության մեծ անհրաժեշտություն կա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։