486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Մինասյան. ԵՏՄ–ն գրավիչ է դառնում ինքնավար հավասարության սկզբունքի շնորհիվ
21:32
03 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրասիական տնտեսական միությունն առանձնահատուկ գրավիչ է դառնում հենց ԵՏՄ–ում գործող ինքնավար հավասարության սկզբունքի շնորհիվ, ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը` նախօրեին ՌԴ Պետդումայում ելույթ ունենալով ԵՏԿ երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովի ժամանակ։

Ինչպես հաղորդում է ԵՏՀ–ի մամուլի ծառայությունը, Մինասյանն իր ելույթում փոխել է տարածաշրջանային տնտեսական ինտեգրման փուլերի, ԵՏՀ–ի աշխատանքի, Միության մասին պայմանագրի կառուցվածքի, հանձնաժողովի և բիզնեսի համագործակցության, ինչպես նաև ԵՏՄ ստեղծման նպատակների մասին։ Նա ընդգծել է, որ ԵՏՄ–ի մասին պայմանագրում նշված նպատակներին հնարավոր է հասնել միայն համաձայնեցված մակրոտնտեսական, արժութային, մրցակցային և փաստաթղթում նշված այլ ուղղությունների իրականացման դեպքում։

Ներկայանցելով միության կառավարման համակարգը` ԵՏՀ նախարարը նշել է, որ ԵՏՄ–ի հիմնական ձեռքբերումներից է ԵՏՄ մասնակից երկրների իրավահավասարության սկզբունքի կյանքի կոչելը, այդ թվում` միության կառավարման մարմիններում։

«Դա հատկապես կարևոր է տնտեսության փոքր ծավալ և փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրների համար», – վստահ է Մինասյանը։

ԵՏՀ ներկայացուցիչը նաև կարևորել է միության ենթակառուցվածքների, հատկապես` տրանսպորտային–լոգիստիկ ոլորտի զարգացման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով` կարևոր է նաև ԵՏՄ–ի թվային տարածքի զարգացումը։

«Կարծում եմ` երիտասարդները շատ լավ գիտակցում են ԵՏՄ–ի տարածքում դեպի թվային տնտեսություն առաջ շարժվելու անհրաժեշտությունը։ Տեղեկատվական–հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տալիս ոչ միայն կատարելագործել ԵՏՄ–ի իրավանորմատիվային բազան, ավտոմատացնել և վերահսկել միության շրջանակում ընթացող ընդհանուր գործընթացները, ստեղծել տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակման ինտեգրված տեղեկատվական կառույց, այլ նաև մաքսիմալ թափանցիկ դարձնել պետական մարմինների և բիզնեսի միջև ընթացող փոխգործակցության գործընթացները, կրճատել արտաքին և փոխադարձ առևտրի բոլոր մասնակիցների գործարքային ծախսերը», – ասել է ԵՏՀ նախարարը։

Համաժողովին մասնակցել են ՌԴ Պետդումային բոլոր խմբակցությունների, ազգային և շրջանային խորհրդարանների պատգամավորները, բիզնեսի, գիտական հանրության ներկայացուցիչներ, ԵՏՄ հասարակական և ուսանողական կազմակերպությունների ղեկավարներ։

Համաժողովի նպատակն է երիտասարդության շրջանում տարածել եվրասիական ինտեգրման գործընթացը, պայմաններ ստեղծել մասնակիցների մասնագիտական աճի համար, ինչը կհանգեցնի ԵՏՄ–ի տարածքում միջպետական համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը։

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ ԵՏՄ–ն գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Հիմա ԵՏՄ–ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, շուտով միությանը կմիանա նաև Ղրղըզստանը։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։