483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինական ճգնաժամը մասամբ վերակենդանացրել է «սառը պատերազմի» որոշ հայեցակարգեր. փորձագետ
20:07
01 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինական ճգնաժամը մասամբ վերակենդանացրել է «սառը պատերազմի» որոշ ռազմական–ռազմավարական հայեցակարգեր, չորեքշաբթի լրագրողներին ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը` ներկայացնելով «Ուկրաինական հակամարտության ռազմաքաղաքական չափումը` «հիբրիդային» դասեր հետխորհրդային տարածքի համար» զեկույցը։

«Ուկրաինական ճգնաժամը թույլ տվեց փորձարկել որոշ նոր և գնահատել զինված պայքարի` վաղուց առկա մեթոդների և ձևերի գործուն լինելը։ Դրանում համադրվում էին հետխորհրդային տարածքում ավելի քան մեկ քառորդ դար առաջ  հակամարտություններին բնորոշ մոտեցումներ` սկզբունքորեն նոր և ժամանակակից ռազմաքաղաքական կամ ռազմատեխնիկական տարրերով»,– ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` ռազմական–ռազմավարական և ռազմատեխնիկական ոլորտներում ուկրաինական ճգնաժամը հեղափոխություն չի նշանավորել, այլ ցուցադրել է վերջին տասնամյակների զինված պայքարի ձևերի և մեթոդների էվոլյուցիան։ «Դրանով իսկ` ուկրաինական ճգնաժամը նույնիսկ մասամբ վերակենդանացրել է «սառը պատերազմի» ժամանակների ռազմական–ռազմավարական որոշ հայեցակարգեր»,– ընդգծեց նա։

Ինչպես նշվում է վերլուծական զեկույցում, ուկրաինական ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, «սառը պատերազմի» ավարտից, Արևելյան բլոկի փլուզումից և ԽՍՀՄ անհետացումից հետո եվրոպական մայրցամաքում ամենածավալուն ռազմաքաղաքական իրադարձությունն էր։

«Դրա կարևոր առանձնահատկությունը «հիբրիդայնությունն է», ընդ որում` ոչ միայն դրա զուտ ռազմական բաղկացուցչում, որին համապատասխան` այժմ ստեղծվում են «հիբրիդային պատերազմների» նորաձև հայեցակարգերը։ Պատմական առումով կարելի է նմանություններ գտնել ուկրաինական ճգնաժամի և 1990–ականների հետխորհրդային էթնոքաղաքական հակամարտությունների միջև, իսկ իր ռազմավարական և գլոբալ հետևանքներով այն առիթ տվեց բազմաթիվ հետազոտողների և քաղաքական գործիչների գրեթե նոր «սառը պատերազմի» սկզբի մասին խոսել` բոլոր ակնհայտ և գաղտնի ռազմաքաղաքական անալոգիաներով»,– նշում է Մինասյանը։

Դրանց զուգընթաց, հեղինակի խոսքով, ուկրաինական ճգնաժամը, հատկապես դրա սկզբնական զինված փուլը, իր ներքին չափման մեջ հիշեցնում էր եվրոպական ուշ ֆեոդալիզմի պատերազմներ` լանդսկնեխտների, վարձու զինվորների և ամենատարբեր էթնիկ, գաղափարախոսական, սոցիալական պատկանելության մասնակի բանակներով։

Խոսելով ուկրաինական և ղարաբաղյան հակամարտությունների միջև նմանությունների մասին` հեղինակն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակի պարամետրերը թույլ չեն տալիս այն դասել դասական «հիբրիդային պատերազմի», թեև որոշ հատկանիշներով դրան կարելի է դասել 1990-1994 թվականների մարտական գործողությունները։

«Ավելի շուտ, ներկայում Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական իրավիճակը կարող է բնութագրվել որպես «ցածր ինտենսիվության հակամարտություն», ինչը դրսևորվում է մշտական, թեև համեմատաբար տեղային մարտական բախումներում ճակատի երկայնքով, բայց որոնք երկու կողմերից հանգեցնում են զոհերի»,– գրում է նա։

Մյուս կողմից, նրա խոսքերով, եթե ներկա պահին  ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «հիբրիդային պատերազմ» տերմինի կիրառումը կոռեկտ և տեղին չէ, դա չի նշանակում, որ սա հնարավոր չի ընդհանրապես կամ հառանկարում։

Ուկրաինական ճգնաժամի ռազմաքաղաքական յուրահատուկ եզրահանգումներից մեկը, հեղինակի կարծիքով, կարող է դառնալ հետխորհրդային տարածքի զինամթերքի շուկայից Ուկրաինայի հեռանալը։

«Ողջ հետխորհրդային ժամանակաշրջանում Ուկրաինան եղել է Հարավային Կովկասի երկրների (հատկապես` Ադրբեջան և Վրաստան) զինամթերքի հիմնական մատակարարներից մեկը... Թեև զինամթերքի հետխորհրդային շուկայում վերջին տարիներին առանց այդ էլ տեղի է ունենում արտահանողների լուրջ վերաբաշխում։ Օրինակ` Ադրբեջանի զինամթերքի ներմուծման մեջ Ուկրաինային ավելի ու ավելի վստահ փոխարինում է Ռուսաստանը», – գրում է նա։

Մինասյանի խոսքերով` իր աշխատանքը նպատակ չունի ցույց տալ ուկրաինական ճգնաժամի ժամանակացույցային զարգացման ընթացքը 2014 թվականի փետրվարից սկսած, առավել ևս, որ դրա ռազմական և քաղաքական փուլերը բավականին հեռու են ավարտից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։