480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Պերմյակովին պետք է հանձնեն հայկական կողմին, այլապես արդարադատությունն անհնար է. պատգամավոր
15:12
01 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին (ֆիզիկապես) պետք է հանձնեն հայկական կողմին, այլապես արդարադատությունն անհնար է, ասաց չորեքշաբթի լրագրողներին ՀՀ ԱԺ–ի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության  պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին վեց հոգանոց ընտանիք էր սպանվել, վիրավորված 6 ամսական տղան մահացել էր հիվանդանոցում մեկ շաբաթ հետո։ Հանցագործության կատարման մեջ կասկածվող ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ձերբակալվել էր, և նա ինքնախոստովանական ցուցմունք էր տվել։

Հունիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպման արդյունքում հայտարարվել էր, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի հետաքննությունն ու դատաքննությունը կիրականացնի հայկական կողմը։

«Ներկա պահին խախտվել են Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված Հայաստանի սահմանադրության և միջազգային պայմանագրերի դրույթները։ Մեր կողմին են փոխանցվել փաստաթղթերը, սակայն ինչպես կարելի է հետաքննություն անցկացնել, եթե մեղադրվող կողմը բացակայում է», – ասաց Փոստանջյանը։

Նրա կարծիքով, Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները պետք է ձերբակալեն  Պերմյակովին և ուղարկեն քրեակատարողական հաստատություններից մեկը։ Ընդ որում, պատգամավորը կասկածներ է հայտնել Պերմյակովի գտնվելու վայրի վերաբերյալ։ Նա համոզված չէ, որ ձերբակալված է գտնվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում։

«Ես համոզված եմ, որ Հայաստանին Պերմյակովի գործը փոխանցելու հայտարարությունն միտումնավոր  է արված, որպեսզի շփոթության մեջ գցեն հասարակությանը և որպեսզի Բաղրամյանի դեպքերից շեղեն մարդկանց ուշադրությունը», – կարծում է Փոստանջյանը։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին հայտարարել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, որի համաձայն` օգոստոսի 1–ից սակագինը կթանկանա 6.93 դրամով (մոտ 16,7%–ով) մեկ կՎտ ժամի դիմաց։ Ընդ որում, «Հայաստանի էլեկտրացանցեր» բաշխիչ ընկերությունը ՀԾԿՀ–ի իր հայտում առաջարկում էր բարձրացնել սակագինը 40.8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին, նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հաշվի առնելով ակցիայի խաղաղ բնույթը` ոստիկանությունը թույլ տվեց ցուցարարներին շարունակել այն գիշերը` կազմակերպիչներից պահանջելով հանրային կարգի կանոնների առավելագույն պահպանում և սպառնալով հակառակ դեպքում ցրել ցույցը։

Ակցիան շարունակվել է նույն օրվա երեկոյան, ցույցերը խաղաղ բնույթ են կրել։ Ակտիվիստները պահանջում էին չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը և պատժել խաղաղ ցույցի ցրման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղավորներին։

Շաբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական ոլորտի պատասխանատու անձանց հետո խորհրդակցության ընթացքում հայտարարեց, որ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ողջ բեռը։ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի նախագահի և ՌԴ տրանսպորտի նախարար, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպումից հետո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: