480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրներում ինքնիշխանության հսկայական ձգտում կա. փորձագետ
21:18
30 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրամիության և ՆԱՏՕ–ի անդամ երկրներում ինքնիշխանության հսկայական ձգտում կա, «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով «Sputnik. Կարծիք» հերթական հարցման արդյունքները, որն անցկացրել է բրիտանական ICM Research հետազոտական գործակալությունը` Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում Sputnik լրատվական գործակալության և ռադիոյի համար։

Հարցվածների մեկ երրորդը կարծում են, որ Եվրոպական միությունը պետք է ունենա սեփական բանակը, այլ ոչ թե հույսը դնի ՆԱՏՕ–ի զորքերի վրա։

 «Ինչպես եք կարծում` Եվրոպական միությունը պետք է ունենա սեփական բանակը, որպեսզի պաշտպանի իր շահերը, թե ՆԱՏՕ–ն պետք է պաշտպանի եվրոպական երկրները» հարցին հարցվածքների 28 տոկոսը պատասխանել է, որ սեփական բանակը ստեղծելու անհրաժեշտություն կա` իրենց շահերի պաշտպանության համար։

Պետությունը սեփական բանակի ուժերով պաշտպանելու կողմնակիցների ամենամեծ տոկոսը գրանցվել է Ֆրանսիայում (37 տոկոս)։ Գերմանիայում (47 տոկոս) և Մեծ Բրիտանայում (48 տոկոս) հարցվածների գրեթե կեսը իրենց երկրներում ՆԱՏՕ–ի զորքերի ներկայության կողմնակից են, բայց Գերմանիայում շատ են նրանք, ովքեր ցանկանում են պաշտպանի դերում տեսնել սեփական զինված ուժերը` 36 տոկոս։

Միասյանի խոսքով` ԵՄ–ն խորը ճգնաժամի մեջ է, և եթե չլինեին Ուկրաինայի գործընթացները, նույն ճգնաժամը կսպասեր նաև ՆԱՏՕ–ին։

«ԵՄ առաջատար երկրները, որոնք համոզված են, որ սեփական ազգային զինված ուժերն ավելի լուրջ, ակտիվ և, ամենագլխավորը, ինքնուրույն գործոն են, ելնում են այն հանգամանքից, որ ԵՄ ներսում այդ ճգնաժամը (Ուկրաինայում) միայն ամրապնդել է վստահությունն ազգային զինված ուժերի բացառիկ դերի մեջ` անվտանգության խնդիրները լուծելիս»,– նշել է Մինասյանը։

Խոսելով երեք առաջատար եվրոպական երկրներում հարցման արդյունքների մասին` փորձագետը հիշեցրել է, որ Ֆրանսիան միշտ փորձել է անկախ դիրքորոշում զբաղեցնել ՆԱՏՕ–ի ներսում, նույնիսկ «սառը պատերազմի» ամենալուրջ շրջանում։

«Հետևաբար կարծում եմ, որ դա կապված է այդ երկրների ազգային շահերի և քաղաքական վերնախավերի փորձի, սեփական քաղաքացիների սպասումն արդարացնելու ձգտման հետ».– հավելել է նա։

Հարցախույզն անցկացրել է ICM Research ընկերությունը Sputnik լրատվական գործակալության համար 2015թ.–ի մայիսի 1–4–ը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Հարցմանը մասնակցել է 4 096 մարդ (2005` Մեծ Բրիտանիայում, 1041` Ֆրանսիայում, 1050` Գերմանիայում)։ Հարցումը ներկայացնում է բնակչությանն ըստ սեռի, տարիքի, աշխարհագրության։

«Sputnik. Կարծիք» հանրային կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թ.–ի հուլիսին։ Sputnik–ի գործընկերն է ICM Research հայտնի բրիտանական հետազոտական ընկերությունը։ «Sputnik. Կարծիք» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով անցկացվում են հարցումներ, որոնք վերաբերում են  Եվրոպայի երկրներում և ԱՄՆ–ում առավել կարևոր սոցիալական և քաղաքական հարցերին։

Sputnik–ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` մուլտիմեդիոն տեղեկատվական կենտրոններով, որոնք գործում են տասնյակ երկրներում։ Sputnik–ը ներառում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելված և սոցցանցերի էջեր։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։