484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
«Ո՛չ թալանին» համակարգող խումբը արտաքին ազդեցությունների չի ենթարկվում. ակտիվիստ
18:10
30 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ո՛չ թալանին» համակարգող խումը, որը բողոքում է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, չի ենթարկվում արտաքին ազդեցությունների, երեքշաբթի ասաց շարժման ակտիվիստ Արթուր Քոչարյանը։

«Սա քաղաքացիական շարժում է և արտաքին ուժերը չեն կարող իրենց ազդեցությունն ունենալ տեղի ունեցող գործընթացների վրա»,– նշեց նա։

Ակտիվիստը նշեց, որ որոշակի դրական տեղաշարժեր կան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարում։

Խոսելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում գալիք աուդիտի մասին` շարժման ներկայացուցիչ Արթուր Չիբուխչյանը հայտարարեց, որ այսօր նրանք հանդիպում են տնտեսության, իրավագիտության, էներգետիկայի և այլ ոլորտներում մի շարք փորձագետների հետ, որպեսզի որոշեն` որքանով արդյունավետ կլինի աուդիտը։

«Աստված մի արասցե, եթե կառավարությունը խաբի ժողովրդին, այդ ժամանակ մենք կփակենք ոչ թե մեկ, այլ բազմաթիվ փողոցներ»,– հայտարարեց Չիբուխչյանը։

Խոսելով բողոքի շարժման` երկու մասի բաժանվելու մասին` համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ դա պառակտում չէ, այլ քայլերի հետևողականության փոփոխություն, որը պայքարը կտեղափոխի նոր մակարդակներ և նոր հարթություններ։

«Բաղրամյան պողոտայից հեռանալը չի նշանակում պայքարի վերջ, մենք անցնում ենք նոր մակարդակի»,– ասաց նա։

«Մենք կպահանջենք, որպեսզի մեզ պարզաբանեն ինչպիսի լիազորություններ կունենան ստեղծվող աուդիտորական խմբի մեջ մտնող քաղաքացիները։ Կհսկեն արդյոք քաղաքացիներն աուդիտի գործընթացը և կմասնակցեն դրան, թե այնտեղ կլինեն միայն հենց աուդիտի օրինականության համար»,– ասաց Հովսեփյանը։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին հայտարարել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, որի համաձայն` օգոստոսի 1–ից սակագինը կթանկանա 6.93 դրամով (մոտ 16,7%–ով) մեկ կՎտ ժամի դիմաց։ Ընդ որում, «Հայաստանի էլեկտրացանցեր» բաշխիչ ընկերությունը ՀԾԿՀ–ի իր հայտում առաջարկում էր բարձրացնել սակագինը 40.8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին, նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հաշվի առնելով ակցիայի խաղաղ բնույթը` ոստիկանությունը թույլ տվեց ցուցարարներին շարունակել այն գիշերը` կազմակերպիչներից պահանջելով հանրային կարգի կանոնների առավելագույն պահպանում և սպառնալով հակառակ դեպքում ցրել ցույցը։

Ակցիան շարունակվել է նույն օրվա երեկոյան, ցույցերը խաղաղ բնույթ են կրել։ Ակտիվիստները պահանջում էին չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը և պատժել խաղաղ ցույցի ցրման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղավորներին։

Շաբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական ոլորտի պատասխանատու անձանց հետո խորհրդակցության ընթացքում հայտարարեց, որ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ողջ բեռը։ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի նախագահի և ՌԴ տրանսպորտի նախարար, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպումից հետո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: