482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ–ին պետք է փոխարինի ԵՄ–ի բանակը, կարծում է եվրոպացիների մեկ երրորդը
12:55
30 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Sputnik միջազգային գործակալության և ռադիոյի համար ICM Research  բրիտանական հետազոտական գործակալության` Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում անցկացված հերթական հարցման տվյլաները ցույց են տվել, որ հարցվածների մեկ երրորդը կարծում է, որ ԵՄ–ն պետք է ունենա սեփական բանակը, այլ ոչ թե հույսը դնի ՆԱՏՕ–ի զորքերի վրա։

«Կարծում ե՞ք, որ ԵՄ–ն պետք է ունենա սեփական բանակ, որպեսզի կարողանա պաշտպանել իր սեփական շահերը, թե՞ ՆԱՏՕ–ն պետք է պաշտպանի եվրոպական երկրները» հարցին ի պատասխան` հարցվածների 28 տոկոսը կարծում է, որ անհրաժեշտ է ստեղծել սեփական բանակ` սեփական շահերը պաշտպանելու համար։

Սեփական բանակի ուժերով երկրի պաշտպանության կողմնակիցների ամենաբարձր տոկոսը Ֆրանսիայում է (37%)։ Գերմանիայում ապրող հարցվածների (47%) և Մեծ Բրիտանիայի (48%) գրեթե կեսը կողմ են ՆԱՏՕ–ի զորքերի` իրենց երկրում գտնվելու փաստին, սակայն այդ թվում Գերմանիայում նաև մեծ է մարդկանց այն մասի տոկոսը, որոնք գտնում են, որ սեփական զինված ուժերը պետք է պաշտպանեն երկիրը։ Այդ մարդիկ կազմել են`  36%։

Հարցումն անցկացրել է ICM Research կազմակերպությունը Sputnik լրատվական գործակալությոան համար 2015 թվականի մայիսի 1-4–ը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Հարցվածների քանակը կազմել է 4096 մարդ (2005 Մեծ Բրիտանիայում, 1041 Ֆրանսիայում, 1050 Գերմանիայում)։Հարցումը բնակչությանը ներկայացրել է սեռական, տարիքային և աշխարհագրական չափանիշներով։

Տվյալների համար ընդհանուր առմամբ երկրում վստահության միջակայքը +/- 3,1% է` 95% վստահության հավանականությամբ։

Հասարակական կարծիքի ուսումնասիրության «Sputnik.Կարծիք» միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։ Որպես գործընկեր` հանդես է եկել ICM Research բրիտանական հայտնի հետազոտական ընկերությունը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի «Sputnik.Կարծիք» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ–ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական  հարցերի վերաբերյալ։

Sputnik–ը (sputniknews.com) լրատվական գործակալություն և ռադիո է մուլտիմեդիոն մասնաճյուղերով տասնյակ երկրներում։ Sputnik–ն ընդգրկում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։