478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստանի էլցանցերի» խնդիրը հեշտ լուծում չունի. փորձագետ
21:12
29 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հայկական էլեկտրացանցերի» հետ կապված խնդիրը հեշտ լուծում չունի, երկուշաբթի 1in.am–ին տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Պատասխանելով այն հարցին, թե կլուծի՞, արդյոք, աուդիտը Հայաստանում ստեղծված իրավիճակը, Իսկանդարյանը նշեց, որ հարցն առհասարակ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չէ։

«Կարծում եմ, որ այս խնդրի պատճառներն առավել խորն են։ Էլեկտրացանցերի հետ խնդիրը կարելի է լուծել, իհարկե, և Հայաստանի նորագույն պատմությունը դա արդեն ապացուցել է` Մաշտոցի պուրակ, տրանսպորտի ուղեվարձի թանկացման ցույցեր, կենսաթոշակային բարեփոխում»,– ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով` այդպիսի պահանջների ճանապարհով գնալ ինչ–որ տարբերակի, որում իշխանությունը և ՀԷՑ–ը, և ցուցարարները կարող են պահպանել իրենց դեմքը, և միաժամանակ կգտնվի փոխզիջում, կարելի է։

«Բայց պատճառն այնքան էլ դա չէ։ Խնդիրը սոցիալական դժգոհությունն է, բողոքող մարդկանց զանգվածները և այլն։ Էլեկտրացանցերի խնդիրն այն չէ, ինչ պետք է լուծել միանգամից, դա մենաշնորհի, կոռուպցիաի, մենեջմենթի արդյունավետության, պետության կառավարման խնդիրն է։ Դա այն է, ինչ պետք է անել անընդհատ, և ոչ թե մեկ անգամ` գնացիր, բղավեցիր, այդ խնդիրը լուծեցին, հետո կես տարի անց նորից բղավեցիր, և վերջ»,– ասաց Իսկանդարյանը։

Նա նշեց, որ այդ խնդիրը լուծվում է մշտական աշխատանքով, և չի լուծվում հրապարակում։ «Այն, ինչ հրապարակում է, մի փոքր այլ բան է։ Ընկերության բոլոր արդիական խնդիրները չեն անհետանա սեփականատիրոջ փոփոխությամբ։ Խնդիրը սեփականատերը չէ։ Խնդիրը բիզնեսի, բողոքների մշակույթն է, այն, թե ինչպես է դրան վերաբերում հասարակությունը և այլն»,– ավելացրեց փորձագետը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու շարժումը կիսվեց երկու մասի` Իսկանդարյանը նշեց, որ այն երբեք էլ ընդհանուր չէր։

«Բողոքն ի սկզբանե ցանցային էր, մարդիկ էին, ովքեր կանգնած էին Բաղրամյանի վրա, նրանք էլ էին շատ տարբեր, նրանք ունեին տարբեր մոտեցումներ, այց ցույցի տարբեր ծայրերում տարբեր մարդիկ տարբեր բաներ էին խոսում։ Միասնական առաջնորդ, ընդհանուր քաղաքական օրակարգ չկար։ Եվ, ընդհանուր առմամբ, ես ասել էի, որ այդպես էլ կլինի»,– նշեց Իսկանդարյանը։


Քաղաքագետն ավելացրեց նաև, որ եթե Բաղրամյանի պողոտայում կանգնած մարդկանց առջև կանգնած է առճակատման խնդիր, և նրանք խոսում են վերջնագրերի լեզվով, ապա այնտեղ մնալը ճիշտ է։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն մեկ շաբաթ փակում են հայկական մայրաքաղաքի կենտրոնական պողոտան, որտեղ գտնվում են նախագահի նստավայրը, խորհրդարանը, սահմանադրական դատարանը և մի քանի դեսպանություններ։ Կիրակի օրը բազմահազարանոց ակցիայի կազմակերպիչները կոչ են արել մասնակիցներին` լքել պողոտան և վերադառնալ Ազատության հրապարակ, սակայն ցուցարարների մեծ մասը չի հեռացել։

Ոստիկանությունը մի քանի անգամ նախազգուշացրել է, որ պատրաստվում է բացել փողոցը, բայց վճռական գործողությունների չի անցել։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Հունիսի 22–ին նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյան պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, բոլորն արդեն ազատ են արձակվել, տուժել է 25 մարդ։  Ակցիան վերսկսվել է երեքշաբթի երեկոյան։ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին երթ են կազմակերպել դեպի նախագահի նստավայր, սակայն նրանց ընթացքին խոչընդոտել են ոստիկանության շարասյուները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։