486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվան պետք է դասեր քաղի Հայաստանի իրադարձություններից
20:16
29 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը խորհուրդ է տալիս ռուսական իշխանություններին լուրջ դասեր քաղել Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի շուրջ ստեղծված իրավիճակից։

РБК–ի կայքում հրապարակած հոդվածում Մարկեդոնովը նշել է, որ այս պահին դժգոհությունն ուղղված է տեղի պաշտոնյաներին, բայց շուտով կարող է անցնել նաև ռուս սեփականատերերի վրա։

«Որքանո՞վ է 3 մլն բնակչությամբ անդրկովկասյան փոքր պետությունը կարևոր Ռուսաստանի` միջուկային գերտերության համար, որը հավակնում է բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը և ամերիկյան գլոբալ գերիշխման այլընտրանք դառնալ»,– հարցադրում է անում փորձագետը։

«Հայաստանը Հարավային Կովկասի միակ պետությունն է, որն ընդգրկված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, որը բազմաթիվ փորձագետներ անվանում են «եվրասիական ՆԱՏՕ»։ Մոսկվան չափազանց կարևոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում։ Խոսելով ռուս–հայկական հարաբերությունների մասին` չի կարելի մոռանալ նաև սփյուռքի գործոնի մասին։ Այսօրվա դրությամբ, միայն մարդահամարի պաշտոնական տվյալներով, ՌԴ–ում ապրում է մի փոքր պակաս, քան 1.2 մլն հայ։ Սա Հայաստանի սահմաններից դուրս աշխարհում ամենախոշոր հայկական համայնքն է։ Եվ վերջին, հերթականությամբ, այլ ոչ նշանակությամբ, տնտեսությունը։ Հայաստան գնացող ներդրումների կեսից ավելին ռուսական ծագում ունեն»,– ասում է փորձագետը։

Մարկեդոնովը նշում է իր կովկասցի դաշնակիցների հետ Մոսկվայի փոխհարաբերությունների հիմնական թերությունները։

«Մոսկվան զգալի չափով երաշխավորում է նրանց անվտանգությունը, հարաբերական կայունությունը և տնտեսական գոյակցությունը։ Սակայն միաժամանակ այդ կառույցներում ռուսական ներկայությունն իրագործվում է աութսորսինգային ինքնիշխանության միջոցով, երբ Մոսկվան պետական արտոնությունների մասը վերավստահում է տարբեր պետական ընկերությունների կամ աշխարհաքաղաքական գործարարների, ովքեր փորձում են երկրի շահերի տեղում դնել սեփական շահի սկզբունքը։ Այս մոտեցման դեպքում հաշվապահությունը փոխարինում է դաշնակցությանը, իսկ զարգացման խնդիր փաստացի չի էլ դրվում, կարևորը` վարչական ռենտայի կայուն ապահովումն է»,– կարծում է նա։

Այսպիսով, փորձագետի կարծիքով, հասարակությունում և ՌԴ դաշնակիցների ինտելեկտուալ շրջանակներում հակասություն է ձևավորվում։ «Այլընտրանքային Ռուսաստան անվտանգության բնագավառում չի երևում, բայց հարաբերությունների աութսորսինգային նման մոդելն ընկալվում է որպես զարգացման խոչընդոտ։ Այստեղից էլ բողոքի հակվածությունը։ Ձեռնարկատիրության այդ տեսակը, ի դեպ, խանգարում է հենց Ռուսաստանին»,– նշել է փորձագետը։

«Ռուսաստանի դերը երկրի անվտանգության ապահովման հարցում լուրջ կասկածի տակ չի առնվել հանրապետության բոլոր երեք նախագահների օրոք։ Բայց եթե հետագայում էլ ռուսական, նախևառաջ, տնտեսական ներկայության կառավարումը կառուցվի միայն վարչական բիզնեսի շուրջ և երկրին շոշափելի դիվիդենդներ չբերի զարգացման տեսանկյունից, ապա վաղ թե ուշ «հարցի գնի» խնդիր կառաջանա։ Առանց որևէ արտասահմանյան ՈԱԿ–ների և Պետդեպի ձեռքերի»,– հավելում է Մարկեդոնովը։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Հունիսի 22–ին նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, բոլորն արդեն ազատ են արձակվել, տուժել է 25 մարդ։ 

Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցը կրում է բացառապես խաղաղ բնույթ։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17–ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու մասին։ Որոշման  համաձայն, էլեկտրաէներգիայի նոր սակագինը բնակչության համար կբարձրանա 6,93 դրամով` 1 կՎտ/ժ–ի համար մինչև 48,78 դրամ ցերեկային ժամերին և մինչև 38,78 դրամ 1 կՎտ/ժ–ի համար գիշերային ժամերին (բոլոր թվերը` ԱԱՀ հաշվի առնելով)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2015թ.–ի օգոստոսի 1–ից։-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։