486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ալիքը ձևավորվել է մի քանի տարվա ընթացքում. փորձագետ
20:34
26 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ալիքը ձևավորվել և հասունացել է մի քանի տարվա ընթացքում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ Արման Բոշյանը։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։

Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

Նրա խոսքով` բողոքի պատճառներն օբյեկտիվ են, քանի որ վերջին մի քանի տարում գների անհիմն աճը սկսել է կրել մշտական բնույթ։

«Ես կարող եմ դա բնութագրել որպես սոցիալական պայթյուն։ Դա արդար է, սակայն չկա ոչ մի սոցիալական բողոք, որը քաղաքական տեխնոլոգներն ու քաղաքական գործիչները չօգտագործեն իրենց քաղաքական շահերի օգտին», – նշեց Բոշյանը։

Նա ավելացրել է, որ գոհ է ակտիվիստների գիտակցված լինելու աստիճանից, ովքեր միանգամից զգում են սադրիչներին և փորձում տեղում կանխել նրանց գործունեությունը։

«Ռուսական ԻՆՏԵՐ ՌԱՕ–ն, որի դուստր ընկերությունն է ՀԷՑ–ը, չէր կարող չգիտակցել այն, թե ինչ կարող է տեղի ունենալ այս անգամ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո», –ասաց Բոշյանը։

Նրա խոսքով` նրանք նաև չէին կարող չգիտակցել այն, որ այս անգամ թանկացումը կարող է հանգեցնել «սոցիալական պայթյունի»։ «Նրանք չէին կարող այս ամենը չիմանալ։ Եթե անգամ չգիտեին, նշանակում է, որ նրանք չունեն լավ վերլուծաբաններ», – ասաց Բոշյանը։

Փորձագետը նշեց, որ ստեղծված իրավիճակը կարելի է հարթել միայն այն դեպքում, եթե ռուսական ընկերությունը հետ կանչի իր հայտը։

«Անհրաժեշտ է միջոցներ գտնել ընկերությունը ազգայնացնելու համար, որպեսզի ռազմավարական ոլորտները ծառայեն երկրին։ Այս դեպքում միայն կարելի է նախագահից պահանջել էլեկտրաէներգիայի գնի նվազում։ Իսկ հիմա նախագահը չի կարող անգամ մենաշնորհ ընկերությանը ստիպել վնասով աշխատել», – ավելացրեց փորձագետը։

Նա նշեց, որ կառավարությունը ևս այս հարցում մեղքի իր բաժինն ունի, քանի որ այն բավարար կերպով չի օգտագործել վերահսկիչ մեխանիզմները։

«Չի կարելի վաճառել ռազմավարական նշանակության օբյեկտները։ Հենց դրանից է կախված երկրի անվտանգությունն ու քաղաքական անսասանությունը։ Իսկ ժողովրդի սխալն այն էր, որ նրանք դուրս չէին գալիս փողոց, երբ վաճառում էին ռազմավարական օբյեկտները», – եզրափակեց Բոշյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ին ընդունած որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: