485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Եվգենի Պրիմակովի լավագույն մտքերը
18:06
26 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվգենի Պրիմակովը հայտնի է` բազմաթիվ թեմաների վերաբերյալ իր կարծիքն արտահայտելու ունակությամբ։ Նա խոսել է` աշխարհում Ռուսաստանի դերի մասին, արևմտյան պետական գործիչների և  Ռուսաստանի  նկատմամբ` նրանց քաղաքականության, և իհարկե, իր հայտնի Ատլանտիկայի վրա կատարած պտույտի մասին։ Քաղաքական գործչի ամենահետաքրքիր արտահայտություններն ու մեջբերումները կարդացեք «ՌԻԱ Նովոստի» գործակալության պատրաստած նյութում։

Արտաքին քաղաքականության մասին

Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ ամենալուրջ քաղաքականությունը` ձեռքով սեղանին խփելն է։ Երբ Խրուշովը ՄԱԿ–ի գլխավոր գագաթնաժողովի ժամանակ կոշիկով հարվածում էր սեղանին և սպառնում էր հրթիռներով, դա չէր կարող լինել վեհության նշան։ Հզոր պետության նշան է, երբ քո երկիրն անհրաժեշտ է և նրա հետ հաշվի են նստում և ցանկանում են գործ ունենալ։ Ռուսաստանը` հզոր պետություն է հենց այն պատճառով, որ միջազգային ասպարեզում շատ խնդիրներ չեն կարողանում լուծվել առանց նրա միջամտության։

Գերհզոր պետությունների մասին

«ԱՄՆ–ն կարծում է, որ նա է այսօր միակ գերհզոր պետությունը։ Սակայն դա այդպես չէ։ ԱՄՆ–ն ամենաուժեղ երկրներից մեկն է աշխարհում տնտեսական, ռազմական և քաղաքական ազդեցությամբ։ Սակայն նա գերհզոր պետություն չէ։ Քանի որ գերհզոր պետությունը «սառը պատերազմի» տեսակ է։ Այնպես որ, քանակական բնութագիրը պահպանվել է, բայց որակականը` ոչ»։

Ռուսաստանի դերն աշխարհում

«Միայն քաղաքական կարճատեսությամբ կարելի է բացատրել Ռուսաստանի հզոր պետությունների թվից հանելու պատրաստակամությունը»։

Ռուսաստանի և ԱՄՆ–ի մասին

«Ինչպես ցանկացած պետություն` Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ևս թերություններ ունի, սակայն դրանք ավելի քիչ են, քան, ասենք, Միացյալ Նահանգներինը»։

Ատլանտիկայի շուրջ կատարած լեգենդար պտույտի մասին

«Ես դա մեծ սխրագործություն չեմ համարում ։ Ձևեր չեմ թափում և չեմ կոտրատվում։ Որոշումը ես ինքս եմ ընդունել։ Միայն դրանից հետո եմ զանգահարել Ելցինին և ասել, որ որոշել եմ շրջադարձ անել և վերադառնալ։ Եթե ես դա չանեի, այդ ժամանակ մեծ սխալ քայլ թույլ տված կլինեի»։

Ղրիմի մասին

«Ռուսաստանում քչերը չեն, որ համաձայն չեն Ղրիմն Ուկրաինային հանձնելու որոշման հետ։ Ավելի շատ են նրանք, ովքեր դեմ են Ռուսաստանից զինվորական փառքի ռուսական քաղաքի, որին ոչ առանց հիմքի անվանում են Սևաստոպոլ, անջատմանը։ Այն մարդկանց քանակը, ովքեր համաձայն չեն այս ամենի հետ, անխուսափոլիորեն կբազմապատկի Ուկրաինայի` ՆԱՏՕ–ին միանալու հնարավորությունը։ Ես բացառում եմ ռուս–ուկրաինական հարաբերություններում ուժի կիրառման հեռանկարը։ Սակայն եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ–ին անխուսափելիորեն կսրվի Սևաստոպլում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հիմնավորվելու հարցը»։

ՆԱՏՕ–ի ընդլայնման մասին

«Այնպես որ ԱՄՆ–ն ինքն է ստեղծում վտանգի պատրանք, և կարծեք դրանով պաշտպանում են Եվրոպան։ Բացի այդ, նրանք ընդլայնում են ՆԱՏՕ–ն  այն երկրների հաշվին, որոնք պատրաստ են անվերապահորեն վերցնել իրենց հովարի տակ։ Այդպիսով լուծվում են հին անդամները»։

Պատժամիջոցների մասին

«Ես` պատին դեմ տալու կողմնակից չեմ։ Երբ  պատժամիջոցներով և այլնով նեղում ենք, դրանով ուժեղացնում ենք ծայրահեղական տարրը։ Մենք  այն չենք թուլացնում, քանի որ այդ պատժամիջոցների գագաթնակետը ոչնչով չի տուժում։  Կորցնում է ժողովուրդը։ Սակայն միամիտ է կարծել, որ այն կարող է մտահոգել վերևներին»։

Մերձավոր Արևելքի մասին

«Չեմ ուզում համեմատել «Հիզբալան» մկների հետ։ Սակայն երբ տանը բուն են դնում վտանգավոր կրծող կենդանիները, մ՞ի թե նրանցից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը` տունը վառելն է»։

Տնտեսության  մասին

«Մեզ մոտ բոլորը հույսները դրել էին շուկայի վրա, սակայն շուկան չի կարող ինքնուրույն որոշել տնտեսությունը ինովացիոն հիմքերի վրա տեղափոխելու հարցը»։

Պետության միջոցների թալանի մասին

«Պետք է բռնել խաբեբաներին, այլ ոչ թե թաքցնել փողերը...»

Կարգապահության մասին

«Արյան ծարավի կողմնակից չեմ։ Սակայն համոզված եմ, որ արտակարգ իրավիճակներում կատարողական կարգապահության խախտման դեպքերը  պետք է առավել խիստ արմատախիլ անել»։

Հարստության մասին

«Մենք մեծացել ենք այնպիսի պայմաններում, երբ ասում էին «հարուստ»` այն  բացասական նշանակություն ուներ։ Այսօր ես չեմ կարող ասել նույնը, սակայն երբ մարդը ֆինանսապես ապահովված և հարուստ է, և չի ուզում ոչ մի կոպեկ տալ ուրիշների բարեկեցությանը, ես դա չեմ հասկանում»։

Իր ոճի մասին

«Ես բացարձակ  պճնամոլ չեմ։ Այնուամենայնիվ ինձ դուր են գալիս գեղեցիկ իրերը»։

Ապրած կյանքի մասին

«Իհարկե, ես ճակատագրին  դեմ  չեմ գնացել, բայց նա ինձ ուղեկցել է։ Ինչ վերաբերում է ամեն ինչի գնահատականին, ինչևէ, եթե այդ ամենը մոտենում է եզրագծին, ապա, ես պետք է ասեմ, որ վատ չեմ ապրել»։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։