482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները հիմքեր չեն տեսնում ցուցարարների հետ բանակցությունների համար. քաղաքագետ
19:36
25 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի իշխանությունները հիմքեր չեն տեսնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ անցկացնելու համար, որոնք այս օրերին ընթանում են Երևանում և մի շարք այլ քաղաքներում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքքագետ Ալեքսանդր Մարկարովը։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, բոլորն արդեն ազատ են արձակվել, տուժել է 25 մարդ։ 

Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցը կրում է բացառապես խաղաղ բնույթ։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

«Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը հինգշաբթի վարչապետ Հովիկ Աբրահամյանի բերանով, ըստ էության, հայտարարել է այն մասին, որ հիմքեր չի տեսնում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը վերանայելու համար։ Այս ամենը վկայում է այն մասին, որ դեռ հիմքեր չկան բանակցություններ անցկացնելու համար»,– ասաց Մարկարովը։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց, որ պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի ծախսերը 150 հազար անապահով ընտանիքների կամ 400 հազար մարդու համար, մեկ ընտանիքի համար նպաստի լրացուցիչ չափը տարեկան կտրվածքով կկազմի 24 հազար դրամ կամ տարեկան 2,5 մլրդ դրամ ողջ Հայաստանում։ Կառավարության որոշման համաձայն, ամենամսյա նպաստի չափն անապահով ընտանիքների համար կավելանա 2 հազար դրամով` մինչև 32 350 դրամ։

Ինչպես կարծում է Մարկարովը, կառավարության այդ որոշումից և վարչապետի հայտարարությունից հետո կարելի է սպասել իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակների։

«Առաջին տարբերակը, որ ցուցարարների թիվը կավելանա, դրանով հանդերձ կավելանա կառավարության վրա ճնշումը, երկրորդ տարբերակը` կպահպանվի լարվածությունը, և ժամանակի ընթացքում կամ կվերանա կամ գոնե փողոցում կմնա ակտիվիստների մի մասը։ Երրորդ տարբերակը, եթե լինեն սադրանքներ կամ կոշտանա ցուցարարների հռետորությունը, կհետևի իշխանությունների պատասխան արձագանքը. կամ նրանք կզիջեն կամ կձեռնարկեն այսպես կոչված կոշտ միջոցներ»,– հավելեց նա։

Ընդհանուր առմամբ, վերլուծելով ստեղծված իրավիճակը` փորձագետը նշել է, որ Հայաստանում բարդ սոցիալ–տնտեսական իրավիճակի պայմաններում, որը խորացել է հետկոնֆլիտկային իրավիճակով և շրջափակմամբ, որի պայմաններում բնակչության որոշակի մասը գտնվում է աղքատության եզրին, կոմունալ ծառայությունների ծախսերն ավելացնելու ցանկացած փորձ բողոք է առաջացնում։

«Դրան գումարած` Հայաստանում վերջին տարիներին ծնվել է քաղաքական մշակույթի նոր տարր` ուղղված նրան, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը ոտքերով հրապարակներում։ Դա եղել է և՛ 88–ին, և՛ 96–ին, բայց այդ ժամանակ դրանք զուտ քաղաքական ակցիաներ էին։ Ի տարբերություն քաղաքական ակցիաների` վերջին ժամանակ ծնվել է մշակույթ, երբ քաղաքացիական ակտիվիստները հանդես են գալիս իրենց պահանջներով, երբեմն հաջող, ինչպես տրանսպորտային սակագնի, կենսաթոշակային բարեփոխումների դեպքում, երբեմն  էլ` անհաջող։ Այս դեպքում այդ երկու գործոնները հանգեցրել են նրան, որ հայտնվել է բողոք` արտահայտված ցույցերում, որոնք խորացվել են ցրելով, և նրանցից շատերը, ովքեր նստել են տանը, դրանից հետո նույնպես դուրս են եկել փողոցներ»,– հավելեց  նա։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17–ի որոշման  համաձայն, էլեկտրաէներգիայի նոր սակագինը բնակչության համար կբարձրանա 6,93 դրամով` 1 կՎտ/ժ–ի համար մինչև 48,78 դրամ ցերեկային ժամերին և մինչև 38,78 դրամ 1 կՎտ/ժ–ի համար գիշերային ժամերին (բոլոր թվերը` ԱԱՀ հաշվի առնելով)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2015թ.–ի օգոստոսի 1–ից։ Ընդ որում ՀԷՑ–ն իր դիմումում պահանջել էր սակագինը բարձրացնել  40,8 տոկոսով։-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: