480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Պայքարը պետք է շարունակել մինչև Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի աճի մասին որոշումը չեղյալ հայտարարելը. պատգամավոր
19:18
25 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում բողոքի ակցիայի մասնակիցները պետք է շարունակեն պայքարը մինչև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշման չեղյալ հայտարարելը, հինգշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։

Ակցիան վերսկսվել է երեկ երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

«Որոշման չեղյալ հայտարարելն անհրաժեշտ քայլերից մեկն է։ Քաղաքական ուժերը և այլ շահագրգիռ խմբերը պետք է ձևավորեն մեխանիզմներ, որոնք կօգնեն ջրի երես հանել ողջ համակարգում առկա բացթողումները, կօգնեն պատժել բոլոր մեղավորներին, բացահայտել թալանը, կոռուպցիոն գումարները և խոշոր դրամաշորթությունները»,– ընդգծել է Պողոսյանը։

Նա ասել է, որ հայ երիտասարդությունը պատրաստ  է պայքարել իր իրավունքների համար, և այդ ակցիան քաղաքացիական նախաձեռնություն է, որտեղ կարելի է հանդիպել տարբեր տարիքային խմբերի մարդկանց։

Պատգամավորը հավելել է, որ շարժման մեջ ամենակարևոր գործոնն այն է, որ մարդիկ անկոտրում են և պատրաստ մինչև վերջ պաշտպանել իրենց իրավունքները։

Նրա խոսքով` որոշ մարդիկ դատապարտում են այն փաստը, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումը չունի ռազմավարություն և ակնհայտ առաջնորդներ, բայց դա նորմալ է։

«Գոյություն ունեն շարժումների փայլուն օրինակներ, որոնք բացահայտ առաջնորդ չեն ունեցել, բայց  հարցերի լուծման թիմային մեխանիզմը ձևավորվել է և աշխատել» Հնարավոր է, որ գոյություն ունեն խմբեր, որոնք փորձում են շարժումն ուղղորդել տարբեր ուղիներով։ Այնուամենայնիվ, որոշումն ընդունում են ողջ թիմով, և դա անում է ժողովուրդը, հենց դրանում է այդ ակցիայի յուրահատկությունը»,– նշել է պատգամավորը։

Նա նաև հավելել է, որ Հայաստանը երկիր է, որը պարտավոր է ապահովել էներգետիկ անվտանգության բարձր մակարդակ, և դրան կարելի է հասնել միայն ռազմավարության օգնությամբ, հակառակ դեպքում պետք է երկու տարին մեկ վերանայել սակագինը։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17–ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու մասին։ Որոշման  համաձայն, էլեկտրաէներգիայի նոր սակագինը բնակչության համար կբարձրանա 6,93 դրամով` 1 կՎտ/ժ–ի համար մինչև 48,78 դրամ ցերեկային ժամերին և մինչև 38,78 դրամ 1 կՎտ/ժ–ի համար գիշերային ժամերին (բոլոր թվերը` ԱԱՀ հաշվի առնելով)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2015թ.–ի օգոստոսի 1–ից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։