486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բողոքող երիտասարդությունն իմաստուն դիվանագիտություն է վարում. ակտիվիստ
18:58
25 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացնող երիտասարդությունն իրեն բավական իմաստուն և դիվանագիտորեն է պահում, կարծում է «Կարին» ազգագրական համույթի ղեկավար, ակտիվիստ Գագիկ Գինոսյանը։

«Անհրաժեշտ է, որպեսզի նրանց գործողությունները հետագայում ևս նույնքան մտածված լինեն»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։

Գինոսյանը, ով աջակցում է ցուցարարներին բանակցություններից հրաժարվելու հարցում, կարծում է, որ նրանք ունեն հստակ պահանջ, որը պետք է բավարարվի։

«Բանակցությունների սեղանի շուրջ կարելի է նստել այն դեպքում, եթե (հակառակ կողմից) դրսևորվի գործընթացի թեկուզ ինչ–որ ըմբռնում։ Օրինակ, եթե հայտարարվի այն մասին, որ ժամանակավորապես կասեցվել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը»,– նշեց Գինոսյանը։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց, որ պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի ծախսերը 150 հազար անապահով ընտանիքների կամ 400 հազար մարդու համար, մեկ ընտանիքի համար նպաստի լրացուցիչ չափը տարեկան կտրվածքով կկազմի 24 հազար դրամ կամ տարեկան 2,5 մլրդ դրամ ողջ Հայաստանում։ Կառավարության որոշման համաձայն, ամենամսյա նպաստի չափն անապահով ընտանիքների համար կավելանա 2 հազար դրամով` մինչև 32 350 դրամ։

Իր հերթին Տեղեկատվական տեխնոլոգիայի ընկերությունների միության (UITE)  գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարծում է, որ պետք է անցկացվի հետաքննություն երկրի էներգահամակարգում չարաշահումների և չափից դուրս ծախսերի փաստերով։

«Միայն այդ դեպքում ցուցարարները կհասկանան, որ ապրում են երկրում, որտեղ իշխում է օրենքը»,– նշեց նա։ Միաժամանակ Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ վերջնական նպատակին հասնելու համար բողոքի ակցիայի մասնակիցներին պետք է պրոֆեսիոնալ մոտեցում և օրինակ բերել «Դեմ եմ» շարժման գործունեությունը։

«Դեմ եմ» շարժման մասնակիցները հանդես են եկել Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծման դեմ, որը մտցվել է հանրապետությունում 2014թ.–ի հունվարի 1–ից։ Հայաստանի սահմանադրական դատարանը որոշում է ընդունել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթները Հայաստանի սահմանադրությանն անհամապատասխան և անվավեր ճանաչելու մասին։

«Այնտեղ աշխատել է հիանալի թիմ, ղեկավարությունում եղել են շուրջ 20 բարձր որակավորում ունեցող մասնագետներ տարբեր ոլորտներից։ Նրանց նաև միացել են պրոֆեսիոնալ տնտեսագետներ և իրավաբաններ։ Դրանում էր նրանց հաջողության երաշխիքը»,– ասաց Վարդանյանը։

Instigate ընկերության գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանի խոսքով` ժամանակակից երիտասարդությունն իրեն հետևողական է պահում, և նրա հետ պետք է հաշվի նստել։ «Այդ տղաները ծնվել են անկախ Հայատանում, նրանք այլ կերպ են մտածում և գործում, քան մենք, ովքեր ծնվել և մեծացել են ԽՍՀՄ–ում։ Եվ դա կարող է հիանալի հիմք դառնալ ժողովրդավարական պետություն կառուցելու համար»,– եզրափակեց Պողոսյանը։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։

Ակցիան վերսկսվել է երեկ երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ –0–

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17–ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու մասին։ Որոշման  համաձայն, էլեկտրաէներգիայի նոր սակագինը բնակչության համար կբարձրանա 6,93 դրամով` 1 կՎտ/ժ–ի համար մինչև 48,78 դրամ ցերեկային ժամերին և մինչև 38,78 դրամ 1 կՎտ/ժ–ի համար գիշերային ժամերին (բոլոր թվերը` ԱԱՀ հաշվի առնելով)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2015թ.–ի օգոստոսի 1–ից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։