481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում չկա ո՛չ Մայդան, ո՛չ դրա փորձ. խորհրդարանի փոխխոսնակ
17:52
25 Հունիսի 2015


ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում չկա ո՛չ Մայդան, ո՛չ դրա փորձ, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Երևանում անցկացվող բողոքի ակցիաները էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց օգոստոսի 1–ից 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով) էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։

Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցը կրում է բացառապես խաղաղ բնույթ։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

Միաժամանակ Շարմազանովն ընդգծեց կայունություն պահպանելու անհրաժեշտությունը։

«Մեր երկրի առջև կանգնած են հսկայական քանակությամբ մարտահրավերներ և դրա համար ես կոչ եմ անում ԶԼՄ–ներին չտարածել սխալ տեղեկատվություն»,– ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` ավելի լավ կլիներ, եթե բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպեին նախագահ Սերժ Սարգսյանի հետ` այդ հարցը քննարկելու համար, ինչպես դա նրանց առաջարկել են։

«Ինչ վերաբերում է արևմտյան ԶԼՄ–ներին, ապա նրանց մի մասը խոսում է հայկական ոստիկանության դաժանության մասին, թեև դա այդպես չէ, մեր ոստիկանությունը բարեփոխված է, միշտ գտնվում է լիակատար պատրաստականության մեջ, մեր ոստիկանները հարգալից են։ Մյուս ԶԼՄ–ները խոսում են այն մասին, որ մեր երկրում փորձում են Մայդան կազմակերպել։ Ոչ մի նման բան։ Հայաստանում չկա ո՛չ Մայդան, ո՛չ Մայդանի փորձ և չկան դաժան ոստիկաններ»,– ասաց Շարմազանովը։

Միաժամանակ նա նշեց, որ արդարացի չէ պահանջել ինչ–որ բան, որը հակասում է օրենքին։ «Եվ դա կախված չէ նրանից, դա ինձ դուր է գալիս, թե ոչ, որովհետև «արդար», «ճշմարտացի», «օրինական» հասկացությունները տարբեր են»,– հավելեց փոխխոսնակը։

Շարմազանովն ավելացրեց, որ նա` որպես Հայաստանի քաղաքացի, ցանկանում է, որպեսզի երկիրն այս իրավիճակից ավելի ուժեղ դուրս գա։
 
«Որպեսզի Հայաստանը հզորանա, անհրաժեշտ է, որպեսզի բոլորը հարգեն և հասկանան միմյանց, ինչպես նաև համաձայնեն գնալ երկխոսության»,– նշեց քաղաքական գործիչը։

Շարմազոնվը հավելեց, որ բողոքի ակցիան յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ կարող է օգտագործել իր նպատակներով, քանի որ ցանկացած թանկացում հանգեցնում է ժողովրդի դժգոհությանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: