486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բողոքի ցույցի մասնակիցները որոշել են նստացույց կազմակերպել
23:04
23 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարները որոշել են նստացույց կազմակերպել Բաղրամյան պողոտայում նախագահի նստավայրից ոչ հեռու, հայտնել է ակցիայի կազմակերպիչներից մեկը` համակարգող խմբի անդամ Իշխան Խոսրովյանը։

«Մնալու որոշումը հիմնականում կախված է ժողովրդից։ Մենք մի քանի տարբերակ ենք առաջարկել, այդ թվում` նստացույցը, ինչպես նաև` վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ։ Ժողովուրդը որոշել է մնալ և նստացույց անել», – նշել է Խոսրովյանը։

«Այստեղ գալով` մենք հստակ պահանջներ ենք ներկայացրել։ Համենայն դեպս,  մենք գիտենք, որ բերման ենթարկված ոչ բոլոր անձինք են դեռևս ազատ արձակվել։ Չկան հստակ տվյալներ այն մասին, թե որքան մարդ է մնացել ոստիկանությունում։ Ոմանց բաց են թողել, իսկ մի քանիսը դեռ գտնվում են հսկողության տակ», – ասել է նա։

Ինչպես հայտնել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նախօրեին ձերբակալված բոլոր ակտիվիստներին արդեն ազատ են արձակել։

Խոսրովյանը նշել է, որ համարյա բոլոր ձերբակալվածների նկատմամբ կիրառվել է Հայաստանի ՔՕ հոդվածներ, և ակցիայի կազմակերպման ևս մեկ խնդիրներից է, քրեական գործի դադարեցումը։

Նախօրեին Երևանում անցկացված բողոքի ցույցի կապակցությամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական համայնքների դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 258–րդ հոդվածի 1–ի մասի հատկանիշներով (խուլիգանություն)։

Նրա խոսքով` մտավախություն կա, որ երեկվա բախումները կկրկնվեն` հաշվի առնելով ոստիկանության մարտական պատրաստվածությունը։

«Մտավախություն կա, որ ոստիկանությունը կրկին կփորձի ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ և կփորձի ցրել նրանց։ Մենք առաջին գծում բուֆերային գոտի ենք ստեղծել և փորձում ենք չեզոքացնել ցանկացած սադրիչի», – ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը։

Խոսրովյանը նշել է, որ բողոքի ակցիայի մասնակիցներն ու կազմակերպիչները թույլ չեն տա որևէ բռնություն ոստիկանության նկատմամբ։

«Մենք ուզում ենք ապահովել մեր անվտանգությունը և որ ոստիկանությունը ուժ կիրառելու հիմքեր չունենա։ Շատ սադրիչներ կան, որոնք ցանկանում են հրահրել ոստիկանությանը, որպեսզի վերջինը ուժ կիրառի։ Մենք հետևում ենք, որ ոստիկանության կողմ ոչինչ չնետեն, և այդպիսի քաղաքացիներին մենք սադրիչներ ենք համարում», – ավելացրել է Խոսրովյանը։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։ 25 մարդ տուժել են։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ին ընդունած որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։