478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՐԾԻՔ. Երևանում անցկացվող սոցիալական բողոքը չի վերածվի հակակառավարական բողոքի. փորձագետ
22:18
23 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումից հետո Երևանում սկսված բողոքները կդադարեն, երբ պաշտոնական անձինք երկխոսություն կսկսեն ցուցարարների հետ, կարծում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովը։

«Եթե Հայաստանի իշխանությունը փոխզիջման և քաղաքացիների հետ խոսելու ցանկության կամք դրսևորի, ապա բողոքը կհարթվի, հատկապես, որ հանգամանքներն այնքան էլ ծայրահեղ չեն», – ասել է Մուխանովը ՌԻԱ Նովոստիին։

Նրա խոսքով` այս բողոքը «նորմալ արձագանք է, մարդիկ ցանկանում են ցույց տալ, որ համաձայն չեն սակագների բարձրացման հետ, որը բավականին լուրջ է ցածր աշխատավարձ ստացող մարդկանց համար»։

Բողոքի զանգվածային ակցիան շարունակվում է Բաղրամյան պողոտայում։ Որոշ գնահատականներով` հավաքվածների թիվը գերազանցում է մի քանի հազարը։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, 25 մարդ դիմել է բժշկական օգնության

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ին ընդունած որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։

ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ԼԻՆԻ

«Անխոս, ամեն ինչ կախված կլինի իշխանությունների արձագանքից։ Որոշակի ժամանակահատվածում ցուցարարները հրապարակային կարգով են արտահայտելու իրենց դժգոհությունը։ Իսկապես, հետխորհրդային տարածքում էլեկտրաէներգիայի կամ ցանկացած կոմունալ ծառայության սակագների բարձրացումը բավականին սուր է ընկալվում այն պատճառով, որ հետխորհրդային տարածքում եկամուտների մակարդակը բավականին ցածր է», – ասել է Մուխանովը։

Նրա խոսքով` ցուցարարներին դեռևս չի հաջողվում կապ հաստատել իշխանության հետ։ «Իշխանությունը բավականին սուր և կոշտ է արձագանքում` տեսնելով, որ ցուցարարների թիվն այդքան էլ մեծ չէ։ Իհարկե, ամեն ինչ կախված կլինի իշխանությունների, Սերժ Սարգսյանի թիմի խելամտությունից և մանևրելու ունակությունից։ Իհարկե, Հայաստանում սոցիալական բողոքի մակարդակը բավականին բարձր է, պարզապես այն դեռևս չի վերածվել հարևան Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների։ Հասկանալի է, որ եթե գոտիները շարունակեն ձգել, ապա, վաղ թե ուշ, այդ ամենը կարող է հանգեցնել դժգոհության զանգվածային պոռթկման։ Այսօր սա սովորական ակցիա է, այստեղ ոչ մի սարսափելի բան չկա, բացառությամբ այն փաստի, որ իշխանությունը չափազանց կոշտ է արձագանքում», – ասել է փորձագետը։

«Իշխանությունների կոշտ գործողություններին ի պատասխան` ընդդիմությունը կարող է միանալ սոցիալական բողոքին, և այս ամենը տեղափոխել հակակառավարական ձևաչափի, սակայն դեռևս նման բան չի նկատվում», – ավելացրել է Մուխանովը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։