478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Օտարերկրյա լրատվամիջոցները փորձում են քաղաքականացնել բողոքի ակցիան. փորձագետ
20:28
23 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Օտարերկրյա լրատվամիջոցները փորձում են քաղաքականացնել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիան։ Այս մասին «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը` մեկնաբանելով երեկ լուսադեմին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիան և բախումները։

Երեքշաբթի լուսաբացին ոստիկանները ցրել են Բաղրամյանի պողոտան փակած և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարներին։ Նախնական տվյալների համաձայն` ոստիկանական բաժիններ է տեղափոխվել  մոտ 240 մարդ, երկու կողմերից կան տուժածներ։

«Բողոքի երթը, միանշանակ, սոցիալական ուղղվածություն ուներ: Ակնհայտ է, որ այնտեղ քաղաքական որևէ բան չկա: Կոնկրետ Հայաստանում խնդիրը բացառապես սոցիալական նշանակություն ունի: Այլ հարց է, որ այն փորձում են քաղաքականացնել, որքան էլ տարօրինակ չլինի, հիմնականում, փորձում են դա անել դրսի լրատվամիջոցները, հատկապես՝ ուկրաինական և ռուսական։ Ակնհայտ է, որ այստեղ խնդիր կա, և հայկական տեղեկատվական դաշտը, հատկապես այսօր, ինչ-որ չափով վերածվել է ռուս-ուկրաինական հակամարտության հերթական հարթակի», – ընդգծել է Մելիք–Շահնազարյանը։

Փորձագետի խոսքով` պետք է հնարավորին չափ շուտ կանխել այս միտումը, քանի որ այն իսկապես կարող է շեղել թե՛ ցուցարարներին, թե՛ պետության ներկայացուցիչներին այն զարգացումներից, որոնք հատուկ են միայն Հայաստանին։

Մեկնաբանելով այն փաստը, որ մի շարք արևմտյան ԶԼՄ–ներ Երևանում տեղի ունեցածը բնութագրում են որպես «Մայդան»` նա նշեց, որ դրսի լրատվամիջոցների համար առանձնապես հետաքրքիր էլ չէ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և որն է իրական պահանջը:

«Կա սոցիալական դժգոհություն, սոցիալական բունտ, և նրանք փորձելու են այս հնարավորությունն օգտագործել սեփական խնդիրները լուծելու համար», – ավելացրել է նա։

Մելիք–Շահնազարյանի խոսքով` իրավիճակն ըստ ցանկության ներկայացնելը միայն լրատվամիջոցների գործունեությունը չէ, այն ավելի շատ համակարգում են հետազոտական կենտրոնները և տարբեր փորձագետները։ Հետևաբար, նման հրապարակումների հետևողականորեն հայտնվելը, ըստ Մելիք-Շահնազարյանի, վկայում է, որ աշխատանք է տարվում, որը կարող է բավական լրջորեն վնասել հայկական պետությանը:

Քաղաքական վերլուծաբան Մովսես Դեմիրճյանը համակարծիք է, որ խնդիրը սոցիալ-տնտեսական է, ավելին՝ ինչ-որ իմաստով նաև ինքնաբուխ է:

«Այստեղ խոսքը երկրի զարգացման վեկտորների ընտրության մասին չէ, կուսակցական գաղափարախոսության ընտրության մասին չէ: Այս իմաստով արտասահմանյան լրատվամիջոցների շատ նյութեր ուղղակի չեն արտացոլում այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում», – ընդգծել է նա։

Վերլուծաբանի խոսքով` օտարերկրյա լրագրողները կամ դրսի լրատվամիջոցների համար աշխատող լրագրողներն օգտագործում են տվյալ լսարանի համար հասկանալի բառապաշար և անալոգիաներ են անցկացնում տվյալ երկրում տեղի ունեցած դեպքերի հետ։

«Մեկ- երկու օրվա ընթացքում մեր լրատվական դաշտն արդեն հիմնական շեշտադրումները կանի, և դրսի ԶԼՄ-ները կսկսեն օգտվել մեր լրահոսից: Ենթադրում եմ, որ այս պահին մեր լրահոսն էլ չունի ձևակերպված նախադասություններ, մտքեր, դատողություններ: Դրանք ավելի շատ իրավիճակային են», – ասել է նա։

Քաղաքական վերլուծաբանը դժվարացել է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Նրա խոսքով՝  կախված է նրանից, թե հավաքի մասնակիցներն այսօր ինչ խնդիր կդնեն իրենց առջև, և այդ խնդիրը որքան իրատեսական կլինի։

Նախօրեին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիայի կապակցությամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական համայնքների դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 258–րդ հոդվածի 1–ի մասի հատկանիշներով (խուլիգանություն)։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ին ընդունած որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: