482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ին անդամակցելը Վրաստանի համար երկարաժամկետ ռազմավարության հարց է. փորձագետ
19:58
23 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ–ին անդամակցելը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համար երկարաժամկետ ռազմավարության հարց է։ Նրանք ավելի մոտ են այդ նպատակին, քան Արևելյան գործընկերության մյուս երեք երկրները, ասել է Եվրոպական հետազոտությունների վրացական կենտրոնի տնօրեն Կախի Գոգոլաշվիլին` պատասխանելով «Նովոստի Արմենիայի» հարցերին։

«Դա չի լինի մոտակա 10 տարվա ընթացքում, սակայն շատ հավանական է` բոլոր երեք պետություններն էլ մտնեն ԵՄ կազմ երկու տասնամյակի ընթացքում», – ասել է Գոգոլաշվիլին հայկական լրատվամիջոցների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` ՆԱՏՕ–ի անդամակցությունը կախված է աշխարհաքաղաքական իրողությունների և անվտանգության սպառնալիքի բնույթից, որոնք կարող են արագացնել կամ հակառակը` խանգարել գործընթացին։

«Դժվար է կանխագուշակել` կփոփոխվի արդյո՞ք հետագայում անվտանգության հետ կապված քաղաքական միջավայրը և իրավիճակը, թե ոչ։ Այնպես որ, Վրաստանի կամ Ուկրաինայի` ՆԱՏՕ–ին անդամակցելու հեռանկարները մնում են անորոշ», – ասել է Գոգոլաշվիլին։

Փորձագետը պատասխանել է այն հարցին, թե ԵՄ–ի հետ Ասոցիացիայի համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանի տնտեսության մեջ որևէ դրական փոփոխություններ նկատելի են, թե ոչ։ Նա նշել է, որ Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու (DCFTA) ազդեցությունը միանգամից չի կարող նկատվել, սակայն Վրաստանի արտահանումը ԵՄ սկսել է աճել 2015 թվականից։ Հատկապես աճել է ԵՄ մասնաբաժինը Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի մեջ։

Նրա խոսքով` Վրաստանը հույս ունի ավելացնել գյուղատնտեսական ապրանքների արտահանումը ԵՄ։

Մամուլի ասուլիսը կազմակերպվել էր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ««Դիալոգ» միջազգային մամուլի կենտրոն. Միջազգային տեղեկատվության աղբյուրների դիվերսիֆիկացում հայկական մեդիայի համար» նախագծի շրջանակում։ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի այդ ծրագրին աջակցել է Երևանի ԵԱՀԿ գրասենյակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: