486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսների և ուկրաինացիների 50 տոկոսից ավելին բացասական են վերաբերվում միմյանց. հարցում
17:28
22 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի բնակիչների 59 տոկոսը և Ուկրաինայի` 56 տոկոսը բացասական վերաբերմունք ունեն միմյանց հանդեպ, երկուշաբթի հայտնում են «Լևադա կենտրոնի» սոցիոլոգները։

Ուկրաինացիների հարցումներն անցկացրել է Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը (ԿՍՄԻ), նշում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսների` Ուկրաինայի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքը` հասնելով «60 տոկոսանոց գագաթնակետին» տարվա սկզբից կայունացել էր, չիջնելով նշված ցուցանիշի տվյալներից։ Հակառուսաստանյան վերաբերմունքի համապատասխան աճ է արձանագրվել Ռուսաստանի հանդեպ Ուկրաինայի բնակիչների կողմից։ 2015 թվականի մայիսին ուկրաինացիների 56 տոկոսը վատ էին գնահատում իրենց վերաբերմունքը «հարևանի» նկատմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Այս թվերը զգալիորեն տարբերվում են նրանցից, որոնք սոցիոլոգները ստանում էին առաջ. 2014 թվականի հունվարին Ուկրաինայի հանդեպ բացասական տրամադրված ռուսների քանակը 26 տոկոս էր կազմում։ Ուկրաինացիների թիվը, որոնք հակակրանք են տածում Ռուսաստանի հանդեպ, այն ժամանակ հասնում էր ընդամենը 13 տոկոսի։ Ընդ որում «շատ լավ» կամ «հիմնականում լավ» ՌԴ–ի հանդեպ այդ թվում վերաբերվում էր ուկրաինացիների 78 տոկոսը (ռուսների 66 տոկոսի դիմաց)։

Սոցիոլոգները նաև նշում են, որ երկու պետությունների կողմից ԱՄՆ–ի ընկալումը զգալիորեն տարբերվում է։ Ռուս հարցվածների կեսից ավելին (73 տոկոսը) բացասական է ընկալում ԱՄՆ–ն` կարծելով, որ այդ պետությունը թշնամաբար է տրամադրված ՌԴ–ի նկատմամբ։ Ուկրաինայի բնակիչների շարքում այդպես կարծում է միայն յուրաքանչյուր հինգերորդը։ 

«Ընդհանուր առմամբ ուկրաինացիների 54 տոկոսը բարյացակամ վերաբերմունք ունի Ամերիկայի նկատմամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուսները և ուկրաինացիները նաև նշել են իրենց դիրքորոշումը երկրների փոխազդեցության վերաբերյալ։ Ռուսաստանի բնակիչների կեսից ավելին (54 տոկոսը) կարծում է, որ «հարաբերությունները պետք է լինեն բաց սահմաններով, առանց վիզաների և մաքսատների»։ Նման դիրքորոշում ունի ուկրաինացիների 64 տոկոսը։ Ընդ որում ռուս հարցվածների 10 տոկոսը և ուկրաինացիների 2 տոկոսը կարծում են, որ պետությունները պետք է միավորվեն մեկ պետության մեջ։

«Լևադա կենտրոնը» հարցումն անցկացրել է մայիսի 22-25-ը` 1600 մարդու շրջանում, երկրի 46 տարածաշրջաններում։ Անճշտությունները չեն գերազանցում 3.4 տոկոսը։ ԿՍՄԻ–ի հարցման տվյալները չեն մանրամասնում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։