484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+18
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի հետ երկաթուղին կազատի Հայաստան թուրք–ադրբեջանական շրջափակումից. իրանագետ
15:46
22 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստան–Իրան երկաթուղին կազատի հանրապետությունը թուրք–ադրբեջանական շրջափակումից, երկուշաբթի լրագրողներին ասաց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Ես կարծում եմ, որ երկաթուղու շինարարությունը շատ պատճառներով խիստ կարևոր է մեր երկրի համար։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այդ նախագիծը տնտեսապես այնքան էլ շահավետ չէ Հայաստանի համար, ապա ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական և հոգեբանական առումով մեր երկրի համար այդ երկաթուղին չափազանց կարևոր է»,– նշեց իրանագետը։

Մասնավորապես, նրա խոսքով` կարևոր է նաև այն փաստը, որ նոր երկաթուղու օգնությամբ Հայաստանը փաստացի կարող է հասնել Պարսից ծոցի ափ։ «Երկաթուղու շինարարությունը շահավետ է նաև պարսկական կողմին, քանի որ դա Իրանը սևծովյան նավահանգիստների, մասնավորապես` Վրաստանի հետ կապող ամենակարճ ուղին է»,– հավելեց Ոսկանյանը։

Նա նշեց, որ անկախ Հայաստանի քաղաքական ուժերի տարբեր դիրքորոշումներից` հայ–իրանական երկաթուղին պետք է դիտարկել որպես, այսպես կոչված, «երազանքի նախագիծ», որը կարելի է իրագործել։

Դրա հետ կապված` փորձագետն անդրադարձավ «Ռուսական երկաթուղի» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի` վերջերս արած հոռետեսական հայտարարությանը հայ–իրանական երկաթուղու շինարարության աննպատակահարմարության մասին։ Արդյունքում ՌԵ–ն հանդես է եկել պարզաբանմամբ` նշելով, որ այդ նախագիծը կարևոր է աշխարհաքաղաքական տեսանկյունից, բայց «դրա իրագործումն առանց պետական աջակցության դժվար է»։

«Այդ տեսանկյունից շատ կարևոր էր Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի արձագանքն այդ նախագծի մասին։ Ուրախալի է, որ Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել դրա իրագործման համար»,– ընդգծեց Ոսկանյանը։

Նա նաև ընդգծեց, որ երկաթուղու շինարարությունը կարևոր է նաև Չինաստանին` «Մետաքսի ճանապարհի» վերականգնման ծրագրի համատեքստում (ընդհանուր արժեքը` 40 մլրդ. դոլար)։

Իր հերթին իրանագետ Գոհար Իսկանդարյանը հավելեց, որ երկաթուղու նախագիծը Հայաստանին միանշանակ անհրաժեշտ է, և դրա իրագործումը կրում է զուտ քաղաքական նշանակություն։ «Ես համոզված եմ, որ երկաթուղին տնտեսապես չի արդարացնի իրեն, բայց քաղաքական առումով դրա շինարարությունը կարելի է փրկություն անվանել Հայաստանի համար»,– ընդգծեց Իսկանդարյանը։

Նա նշեց, որ չնայած այսօր Թեհրանի իրականացրած պրոտեկցիոնիստական   քաղաքականությանը, որը սահմանափակում է արտերկրից Իրան ապրանքների ներկրումը, երկաթուղին պետք է Հայաստանին թեկուզ նրա համար, որպեսզի վերջնականապես դուրս գա ստեղծված փակուղուց և դադարի կախված լինել միայն վրացական նավահանգիստներից։

Հայաստանի կառավարությունը 2014թ.–ի օգոստոսի 7–ին հավանություն է տվել Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման նախնական ծրագրին։ Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի վեց տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ։ Այն կունենա 19.6 կմ ընդհանուր երկայնության 86 կամուրջ և 102 կմ ընդհանուր երկայնության 60 թունել։ Շինարարությունը, ըստ ծրագրի, կավարտվի 2022 թվականին։

Երկաթուղու նախագիծը մշակել է Չինաստանի Շինարարության և հաղորդակցությունների միջազգային ընկերությունը։ Նախագծի նկատմամբ հետաքրքրություն են հանդես բերում չինական բանկերը, որոնք հայտնել են ծրագրի 60 տոկոսը ֆինանսավորելու պատրաստակամություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: