485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը Հայաստանի ամենահավատարիմ երկիրն է աշխարհում. ARMTV տնօրեն
19:30
20 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Աշխարհի բոլոր պետություններից Ռուսաստանն ամենահավատարիմ երկիրն է Հայաստանի համար, շաբաթ օրն ասուլիսի ժամանակ ասաց Առաջին ռուսական հայկական ARMTV հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Համլետ Ղուշչյանը:

«Ռուսաստանն աշխարհի երկրներից միակն է, որը քիչ թե շատ հավատարիմ է Հայաստանին: Իհարկե, ժամանակին Ռուսական կայսրությունն ուներ սեփական շահերը և ելնելում էր դրանցից: Սակայն ոչ մի այլ երկիր այդքան չի ցավել Հայաստանի համար, որքան Ռուսաստանը: Խոսում եմ հարաբերական հարթակում: Մենք պետք է մեր ճակատագիրը կապենք Ռուսաստանի հետ, համենայն դեպս՝ այս փուլում», - ասաց Ղուշչյանը:

Նա նշեց, որ երկու տարի աշխատել է ԱՄՆ-ում, այցելել է ավելի քան 50 երկիր և ոչ մի տեղ չի զգացել իրեն այնքան լավ և ազատ, որքան Ռուսաստանում:

«Իմ ռուս գործընկերներից ոչ ոք երբեք չի ասել ինձ, թե ինչպես դա կարող էին անել ԱՄՆ-ում և Եվրոպայում, որտեղ մենք ռուսների հետ միասին համարվում ենք երկրորդ կամ երրորդ կարգի մարդիկ: Ռուսաստանում մենք (հայերը) կարող ենք քայլել բարձր և հպարտ գլխով», - ընդգծեց Ղուշչյանը:

ARMTV առաջին ռուսական հայկական հեռուստաալիքը հեռարձակվում է Ռուսաստանում երկու լեզվով՝ ռուսերեն (եթերի 80 տոկոսը) և հայերեն (20 տոկոս): ARMTV-ի հաղորդումներն արբանյակի միջոցով հասանելի են անգամ Եվրոպայի մի շարք երկրներում և Ամերիկայում: Հեռուստաալիքի հիմնական նպատակն է տեղեկացնել Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի կյանքի մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։