481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվական պատերազմը հատկապես վառ դրսևորվում է Ռուսաստանում. փորձագետ
16:35
20 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող տեղեկատվական պատերազմը հատկապես վառ դրսևորվում է Ռուսաստանում, շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առաջին ռուսական հայկական հեռուստաալիքի՝ ARMTV-ի գլխավոր տնօրեն Համլետ Ղուշչյանը:

«Մեր առաջին ռուսական հայկական հեռուտաալիքն օրվա ընթացքում ցուցադրում է 10 լրատվական թողարկում: Մենք հեռարձակումն իրականացնում ենք Ռուսաստանի տարածքում, զուգահեռ հեռարձակում են իրականացնում ևս երեք ադբեջանական ռուսալեզու հեռուստաալիքներ, որոնց ծրագրերը լսելով դժվար է հավատալ, թե նրանց լրագրողները որքան են կորցրել խիղճը», - ասաց Ղուշչյանը:

Նրա խոսքերով՝ բանը հասել է նրան, որ այդ լրագրողները փորձում են Ռուսաստանի քաղաքացիներին պարտադրել պատմության սեփական մեկնաբանությունը՝ նշելով, որ 14-րդ դարում Երևանի խանությունն իբր Ադրբեջանի ամենահետամնաց շրջանն է եղել:

«Ադրբեջանը 1918 թ.-ին ձևավորված երկիր է, այն այսօր փորձում է աշխարհին ներկայացնել իր գոյություն չունեցող պատմությունը: Սակայն դա արվում է բարձր, պրոֆեսիոնալ մակարդակով: Ադրբեջանական ալիքներից մեկն անգամ թողարկում է լրատվական բլոկ հայերեն լեզվով՝ հեռարձակելով այնպիսի ծրագրեր, որ ես չէի կարող պատկերացնել իմ պրակտիկայի 40 տարվա ընթացքում», - ասաց Ղուշչյանը:

ARMTV առաջին ռուսական հայկական հեռուստաալիքը հեռարձակվում է Ռուսաստանում երկու լեզվով՝ ռուսերեն (եթերի 80 տոկոսը) և հայերեն (20 տոկոս): ARMTV-ի հաղորդումներն արբանյակի միջոցով հասանելի են անգամ Եվրոպայի մի շարք երկրներում և Ամերիկայում: Հեռուստաալիքի հիմնական նպատակն է տեղեկացնել Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի կյանքի մասին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: