481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Անկարայում չէին սպասում, որ քրդական ուժերը նման հաջողություն կունենան թուրք–սիրիական սահմանին. թուրքագետ
20:28
19 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Անկարայում չէին սպասում, որ քրդական ուժերը կարող են նման հաջողություն ունենալ թուրք–սիրիական սահմանին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում  ասել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը։

Այս շաբաթ քրդական աշխարհազորայինների ջոկատները հայտարարել են, ոչ ամբողջությամբ ազատագրել են Թել Աբյադ քաղաքը, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում։ Այդ բնակավայրը ավելի վաղ զավթել էին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները։  Աշխարհազորայիններին նաև հաջողվել է ազատագրել ռազմավարական կարևոր ճանապարհները Թել Աբյադի և Ռակայի`վարչական կենտրոնի համանուն գյուղի միջև։

«Սիրիայի վերջին իրադարձությունները, մասնավորապես, քրդական պաշտպանական ուժերի կողմից Թել Աբյադ բնակավայրի վերահսկողության ստանձնումը, լուրջ անհանգստություն է առաջացրել Անկարայում», – ավելացրել է նա։

Ինչպես նշել է թուրքագետը, վերջին օրերին Թուրքիայում բարձր մակարդակով քննարկումներ են անցկացվել անվտանգության սահմանման վերաբերյալ, չնայած այդ անվտանգության գոտին, ամենայն հավանականությամբ, կլինի Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում։ Չնայած անվտանգության այդ գոտու հետ կապված Միացյալ Նահանգների դիմադրությանը և առարկությանը, այնուամենայնիվ, Թուրքիան կարող է ինքնուրույն ինչ-ինչ գործողություններ ծավալել։

«Թուրքիան, հաշվի առնելով Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում երկկողմ անվստահության բավական մեծ աստիճանը, կարող է ինչ-որ չափով, թեկուզ սահմանափակ գործողություններով ինքնուրույն  գործողությունների գնալ», – ավելացրել է թուրքագետը` անվանելով ոչ պատահական այն, որ քրդական ուժերի նման հաջողությունների համար Թուրքիայից բարձր մակարդակով մեղադրում են առաջին հերթին Միացյալ Նահանգներին։

«Անկարան պետք է ինչ-որ կերպ՝ թե Միացյալ Նահանգների հետ ինչ-որ համաձայնությամբ, թե ինքնուրույն ձևով լուծի իր անվտանգության խնդիրները: Սա կարող է լինել անվտանգության գոտու հարցը: Սակայն չեմ բացառում, որ նաև ԱՄՆ-ի որոշակի թույլտվությամբ, իհարկե սահմանափակ, հնարավորություն տրվի Թուրքիային՝ գործողություններ իրականացնելու և Սիրիայի տարածքում որոշակի իրավահավասարություն ապահովվելու համար», – նշել է Հովսեփյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: