484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՄԻԵԴ–ի որոշումը հավասարակշռություն է մտցրել Հայաստանի և Ադրբեջանի միջև. փորձագետ
18:45
19 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բավարարելով Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների բողոքները, երկուստեք հավասարակշռություն է մտցրել, «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասել է իրավաբանական գիտությունների թեկնածու, իրավագետ Եղիշե Կիրակոսյանը։

Ադրբեջանական ԶԼՄ–ները չորեքշաբթի տարածել են այդ երկրի ԱԳՆ հայտարարությունը «Չիրագովը և ուրիշները Հայաստանի դեմ» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման առիթով, որը հիմնվել է Ադրբեջանի 6 քաղաքացիների` 2005թ.–ի ապրիլի 6–ի հայցի վրա։ Այդ երկրի ԱԳՆ հաղորդագրությունում ասվում է, որ դատարանը բանաձև է ընդունել հայցորդների օգտին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 16–ին բավարարել է Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլհան Չիրագովի և ուրիշների հայցն ընդդեմ Հայաստանի՝ առաջարկելով երկու երկրների կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ

Կիրակոսյանի խոսքերով` այս որոշման մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ այստեղ շատ անմիջական է կապը Արցախի հակամարտության կարգավորման հետ:

«Եթե խոսում ենք Չիրագովի գործի մասին, ապա փաստացի ճանաչվում է Հայաստանի իրավազորությունն այդ տարածքների, մասնավորապես՝ Բերձորի նկատմամբ, և որի հիման վրա դատարանն ընդունեց իրավազորությունը», – ասել է Կիրակոսյանը։

Նա նշել է, որ սա արդեն իսկ որոշակիորեն անդրադառնում է Հայաստանի Հանրապետության՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում որդեգրած դիրքորոշման վրա, քանի որ Հայաստանի հիմնական մոտեցումներից  է տարանջատել ՀՀ-ն և ԼՂՀ-ն, և Արցախը ներկայացնել որպես ինքնուրույն սուբյեկտ։

«Չիրագովի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» ներկայացվել է Հայաստանի, այլ ոչ թե ԼՂՀ-ի դեմ, քանի որ ԼՂՀ-ի դեմ ներկայացված բողոքը դատարանն ուղղակի չէր ընդունի: Հետևաբար, բողոքը ներկայացվել է Հայաստանի դեմ, որպեսզի դատարանը կարողանա քննել և հասկանալ, թե Հայաստանի Հանրապետությունն իրավազորություն ունի, թե ոչ», – ասել է Կիրակոսյանը։

Նրա խոսքերով` հակառակ կողմի հիմնական փաստարկն այն էր, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կա անքակտելի կապ։

«Սակայն խնդրո առարկա իրավախախտումները տեղի են ունեցել մի տարածքում, որը միջազգայնորեն ճանաչված չէ և չի մտնում Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ», – ավելացրել է փորձագետը։

Կիրակոսյանի խոսքերով` հետևաբար պետք է հարց առաջանա, թե որքանո՞վ է դատարանի իրավազորությունն այստեղ կիրառելի։

Փորձագետն ավելացրել է, որ ՄԻԵԴ-ի իրավազորությունը տարածվում է միայն իր կոնվենցիայի անդամ պետությունների տարածքների նկատմամբ, հետևաբար՝ խոսվում է դատարանի արտատարածքային իրավազորության մասին։

«Այստեղ ունենք երկու անդամ պետություն` Հայաստան և Ադրբեջան: Եվ այստեղ խնդիր է առաջանում` որոշել, թե պետության տարածքը որն է: Եվ դրանից էլ առաջանում են խնդրահարույց և քաղաքական վիճաբանությունները», – ընդգծել է Կիրակոսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: