478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ խորհրդարանը հայտարարություն է տարածել ԵԽԽՎ–ում ղարաբաղյան խնդրի շուրջ Ադրբեջանի անընդունելի ձևակերպման կապակցությամբ
18:17
19 Հունիսի 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում ներառված ղարաբաղյան խնդրի մասին անընդունելի ձևակերպումների կապակցությամբ, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը և դրան կից բանաձևի նախագիծը ներառված են ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի օրակարգում:

«Ադրբեջանին վերաբերող բանաձևի նախագծում համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը և Թադեուշ Իվինսկին ոչ միայն չեն ներկայացնում Ադրբեջանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների բնագավառներում բացահայտ հետընթացը, այլև բանաձևի առաջին իսկ պարբերությամբ անդրադառնում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, այն էլ՝ իրականության հետ որևէ առնչություն չունեցող և զուտ ադրբեջանական պետական քարոզչության հայտնի դրույթները կրկնող ձևակերպումներով», – նշվում է հայտարարության մեջ։

Ղարաբաղցի խորհրդարանականները խորապես մտահոգված են, որ այդօրինակ ձևակերպումների ամրագրումն ակնհայտորեն խրախուսում է ԼՂ խնդրի կարգավորման գործում միակ միջազգայնորեն ճանաչված մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական գործունեության խափանմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը:

«Ավելին, նման փաստաթղթում հակամարտության էությունը նենգափոխելու և միակողմանի ներկայացնելու ձգտումը ընկալվում է որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառներում Ադրբեջանում գրանցված բազմաթիվ կոպիտ խախտումները հակամարտության առկայությամբ արդարացնելու փորձ», – նշվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ անկախ ժողովրդավարական պետականություն կառուցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 24 տարիների փորձը լավագույն օրինակներից է ապացուցելու, որ նույնիսկ չկարգավորված հակամարտության պայմաններում հնարավոր է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և ժողովրդավարական արժեքների հաստատումը, ապահովումն ու ամրապնդումը:

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչները, գնահատելով Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության, իրավական պետության ու իրավունքի գերակայության սկզբունքների տարածման առաջատար կառույց և համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը  եվրոպական տարածքի մաս է, որն  առաջնորդվում է համաեվրոպական արժեհամակարգով՝ կոչ են անում Խորհրդարանական վեհաժողովի  հարգարժան գործընկերներին՝ հավատարիմ մնալ Եվրոպայի խորհրդի նպատակներին ու առաքելությանը և չթույլատրել խեղաթյուրված ու միակողմանի ձևակերպումներով պատրաստված ԵԽԽՎ փաստաթղթերի ընդունումը, առաջարկում են Եվրոպայի խորհրդին և կազմակերպության տարբեր ատյաններին ուղղակի համագործակցություն ծավալել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։