478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական քաղաքական մշակույթն ու արժեհամակարգը լուրջ վտանգի տակ են. փորձագետ
21:08
16 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպական քաղաքական մշակույթն ու արժեհամակարգը լուրջ վտանգի տակ են, և այդ ամենում, առաջին հերթին, մեղավոր են եվրոպացիները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում հայտարարել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը` մեկնաբանելով Sputnik միջազգային գործակալության և ռադիոյի համար անցկացված հերթական հարցման արդյունքները։ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում անցկացված հարցախույզի կազմակերպիչը ICM Research բրիտանական հետազոտական գործակալությունն է։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն` առավել հաճախ հարցման մասնակիցները նշում են Եվրոպայի ընդդիմադիր կուսակցության վարկանիշի աճի երեք պատճառներ` ներգաղթի բարձր մակարդակը (եվրոպացիների 47%), խոստումները, որոնք չեն կատարվել (46%) և ԵՄ–ի հիասթափությունը (38%)։

Ի պատասխան հարցին, թե «որոնք են, Ձեր կարծիքով, Մեծ Բրիտանիայում UKIP կուսակցության, Ֆրանսիայում Ազգային ճակատի, ինչպես նաև Իսպանիայում ձախ Podemos–ի վարկանիշի աճի պայմանները», բրիտանացիների կեսից ավելին (53%) և ֆրանսիացիների գրեթե մեկ երրորդը (30%) համոզմունք են հայտնել, որ ճանաչման աճը կապված է ԵՄ–ի հիասթափության հետ։ Տնտեսության ոլորտում ձախողումները որպես պատճառ նշել են ֆրանսիացիների և իսպանացիների 44 տոկոսը։

Սոցիալական բարեփոխումների անհրաժեշտություն է նշում Իսպանիայի բնակիչների գրեթե կեսը (49%), իսկ իսպանացիների 55 տոկոսը կարծում է, որ չկատարված դատարկ խոստումներն են ընդդիմադիր կուսակցությունների ճանաչման աճի պատճառը։ Հարցվածների ընդհանուր թվից «չգիտեմ» կամ «այլ» են պատասխանել, համապատասխանաբար, 10 և 11 տոկոսը։

Փորձագետի խոսքով` եվրոպացիները մեղավոր են ոչ թե այն պատճառով, որ չեն կանխել Ասիայի և Աֆրիկայի երկրների միգրացիան, այլ այն պատճառով, որ նպաստել են հակամարտությունների սրմանն այդ տարածաշրջաններում, մասնավորապես` արաբական երկրներում, որտեղից էլ մարդիկ սկսել են զանգվածաբար գաղթել Եվրոպա։

«Վերջերս Անգելա Մերկելը Բունդեսթագում խոստովանել էր, որ միգրանտների ինտեգրման քաղաքականությունը տապալվել է: Գերմանիայում բնակություն հաստատած միգրանտները ստեղծել են իրենց համայնքները, ապրում են ներփակ կրոնականական և ազգային ավանդույթներով և, դժվար թե, ինտեգրվեն գերմանական հասարակությանը», – նշել է Քեռյանը։

Փորձագետի կարծիքով` Գերմանիայում շատ սուր է զգացվում այդ քաղաքականության տապալումը, որոշ երկրներում մի փոքր ավելի մեղմ է, սակայն ընդհանուր առմամբ նկատելի է ազգայնական շարժումների ուժեղացումը, իսկ ազգայնական ուժերի իշխանության գալը կարող է իր հերթին հանգեցնել  Եվրամիության կենտրոնական մարմինների լիազորությունների կրճատմանը տվյալ երկրի տարածքում։ Քաղաքագետի կարծիքով` վատագույն հետևանք կարող է լինել Եվրամիության կազմից որոշ երկրների դուրս գալը։

ICM Research ընկերությունը Sputnik լրատվական գործակալության համար հարցումն անցկացրել է մայիսի 1-4–ը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում։ Ընտրությունը կազմում է 4097 մարդ (2005 Մեծ Բրիտանիայում, 1041 Ֆրանսիայում և  1051 Իսպանիայում)։ Ընտրությունը կատարվել է ըստ սեռի, տարիքի և աշխարհագրության։

Ըստ երկրի տվյալների վստահության միջակայքը կազմում է +/- 3,1%` 95–տոկոսանոց վստահության հավանականության դեպքում։

Հասարակական կարծիքի ուսումնասիրության միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։ Որպես գործընկեր հանդես է եկել ICM Research բրիտանական հայտնի հետազոտական ընկերությունը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի «Sputnik.Կարծիքներ» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ–ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական  հարցերի վերաբերյալ։

Sputnik–ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո, որը մուլտիմեդիոն մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում։ Sputnik–ում ընդգրկված են մի շարք կայքեր, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում, ապահովում է անալոգային և թվային ռադիոհեռարձակում։ -0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: