484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանին չի հաջողվել բարձրացնել իր վարկանիշն Արևմուտքի աչքում Եվրախաղերի հաշվին. փորձագետ
16:55
15 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանին չի հաջողվել բարձրացնել իր վարկանիշն Արևմուտքի աչքում Եվրոպական խաղերի հաշվին, երկուշաբթի լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

Նրա խոսքով` Բաքուն փորձել է հրավիրել միջազգային ԶԼՄ–ների ուշադրությունը տարածաշրջանային խնդիրների նկատմամբ և դիվիդենդներ ստանալ, բայց դա նրան չի հաջողվել։

«Ադրբեջանական տարբեր պաշտոնյաներ հայտարարություն էին արել, որ իրենք պարտավոր են օգտվել առիթից և հակահայկական քարոզչություն իրականացնել։ Իրականում այդ երկիրը փորձում էր օգտագործել Եվրոպայի խաղերը երկու նպատակով` բարձրացնել Ադրբեջանի վարկանիշը և սև PR իրականացնել Հայաստանի դեմ»,– ասաց Մելիք–Շահնազարյանը։

Նա նշեց, որ արդյունքում Ադրբեջանը հայտնվեց բոլորովին այլ իրավիճակում` տեղեկատվական պատերազմ սկսելով արևմտյան հասարակության դեմ։

Փորձագետն ավելացրեց, որ պատերազմը ոչ միայն տեղեկատվական է, այլ նաև քաղաքական հայտարարությունների մակարդակով, ինչի հաստատումը Բաքի խաղերին մասնակցելուց բազմաթիվ երկրների հրաժարվելն էր։

«Ըստ էության` Եվրախաղերն անցկացվել են առանց Եվրոպայի քաղաքական մասնակցության, ինչի արդյունքում Ադրբեջանը վերածվել է արևմտյան ԶԼՄ–ների թիրախի։ Մենք նաև ականատես ենք, թե ինչպես են ազդեցիկ ԶԼՄ–ները հրաժարվել լուսաբանել Եվրախաղերի թեման` բացատրելով նրանով, որ Ադրբեջանը դիկտատորական երկիր է, որտեղ խախտվում են ընդդիմության ակտիվիստների իրավունքները»,– նշեց Մելիք–Շահնազարյանը։

Փորձագետն ավելացրեց նաև, որ Եվրոպայի տնտեսական դրությունը միակ պատճառն է, որով Բաքվում անցկացվում են Եվրոպական խաղերը, որոնց մասնակիցները շուրջ 10 մլրդ դոլար են ծախսել։

Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը, որոնք հետագայում պետք է անցկացվեն չորս տարին մեկ անգամ, անցկացվում են Բաքվում հունիսի 12–28–ը։ Մրցումների ընթացքում կխաղարկվի 253 կոմպլեկտ մեդալ` 20 մարզաձևում, որից 11–ով կխաղարկվեն Օլիմպիական ուղեգրեր, որը տեղի կունենա 2016 թ.–ին Ռիո դե Ժանեյրոյում։

Սպասվում է, որ մրցումներին կմասնակցեն մայրցամաքի բոլոր երկրները ներկայացնող ավելի քան 6 հազար մարզիկներ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: