477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործընթացները շարժվում են տրամաբանական հանգուցալուծման. հայ փորձագետ
22:11
13 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի, /Նովոստի-Արմենիա/. Իրանի և միջազգային միջնորդների միջև համաձայնեցված փաստաթուղթը կարող է ստորագրվել հունիսի 30-ին, ինչը կաջակցի Թեհրանի միջուկային խնդրի լուծմանը, ասել է իրանագետ Ռուդիկ Յարալյանը «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում:

«Վեցնյակը» և Իրանը մտադիր են մինչև հունիսի 30-ն ավարտել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրերի նախապատրաստումը: Միաժամանակ ԵՄ-ն կդադարեցնի Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները նրա կողմից կատարելու դեպքում: ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները կհանի պարտավորությունների կատարմանը զուգընթաց:

Այնուամենայնիվ, փորձագետը կարծում է, որ պայմանագրի ստորագրման ամսաթիվը կարող է տատանվել մի քանի օրերի միջև:

«Սակայն այն, որ միջուկային խնդրի լուծման ժամկետը մոտենում է, և գործընթացները մոտենում են տրամանաբական հանգուցալուծմանը, ակնհայտ է»,- ասել է նա:

Արևմուտքի հետ Իրանի հարաբերություններում իրանագետն առանձնացնում է երկու հարթություններ: Առաջինն այն է, որ Արևմուտքն ակտիվ իրագործում է քաղաքականություն՝ հակաիրանական շեշտադրումներով, իսկ Իրանը՝ հակաարևմտյան: Այնուամենայնիվ, երբ խնդիրն անցնում է բանակցությունների հարթություն, առաջընթացն ակհայտ է դառնում:

«Մենք տեսնում ենք, որ բանակցությունների սեղանի շուրջ որոշակի առաջընթաց կա, և Իրանի միջուկային խնդիրը քայլ առ քայլ մոտենում է հանգուցալուծման»,- կարծում է նա:

Պատասխանելով այն հարցին, թե բավարար է արդյոք կողմերի քաղաքական կամքի առկայությունը խնդրի լուծման համար, թե կան ինչ-որ միջազգային գործոններ, Յարալյանը նշել է, որ այդ հարցում, առաջին հերթին, կարևորագույն նշանակություն ունեն աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք զգալի փոփոխություններ են մտցրել կողմերի փոխըմբռնման մեջ:

«Այդ աշխարհաքաղաքական գործընթացներում հատուկ կարևորություն ունեն Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, ազդել են նաև մերձարևելյան գործընթացները, որոնք այլևս չեն ենթարկվում ինչ-որ տրամաբանության և դուրս են գալիս հսկողությունից: Ուստի մերձարևելյան գործընթացներում Իրանի մասնակցությունը և ներգրավվածությունը հրամայական է դառնում: Հետևաբար, Արևմուտքը, առաջին հերթին, ղեկավարվում է այդ գործոններն ընդունելով: Արդյունքում մենք տեսնում ենք Արևմուտքի դիրքորոշման փոփոխություն Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ»,- ասել է նա:

Յարալյանի կարծիքով՝ Թուրքիան և Իսրայելը, որոնց ամենաշատն անհանգստացնում է տարածաշրջանում Իրանի դերի բարձրացումը, վերջ ի վերջո կհաշտվեն դրա հետ:

«Նրանք արդյունքում կհաշտվեն այդ դերի հետ, որն Իրանը դարերով խաղացել է Մերձավոր Արևելքում: Մինչև իսլամական հեղափոխությունն Իրանը, Թուրքիան և Իսրայելը միություն էին կազմում և բավական հաջող համագործակցում տարածաշրջանային տարբեր գործընթացներում: Դա այն շրջանն էր, երբ Իրանն ակտիվ զարգացնում էր հարաբերություններն Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ»,- ասել է նա:

Դրա հետ կապված փորձագետը հավելել է, որ պատմությունը կարող է կրկնվել, և Թուրքիան ու Իսրայելը չեն կարող զգալի խոչընդոտներ ստեղծել՝ տարածաշրջանում Իրանի դերի վերականգնման և այդ երկրի զարգացման ճանապարհին:

Միջազգային միջնորդների «վեցնյակը» և Իրանն ապրիլի 2-ին պայմանավորվել են, որ իրանական ուրանի հարստացման արտադրամիավորների երկու երրորդը կկանգնեցվի 10 տարվա ընթացքում: Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման իր բոլոր ծրագրերը դնել միջազգային հսկողության տակ 25 տարի ժամկետով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: