480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+34
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահն ընդգծում է ԵԽ–ի կարևոր ներդրումը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին
21:23
11 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլի հետ հինգշաբթի կայացած հանդիպման ընթացքում բարձր է գնահատել Հայաստանի համագործակցությունը միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ` ընդգծելով ԵԽ կարևոր ներդրումը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ 

Հանրապետության նախագահը նշել է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են հետևողական:

Սարգսյանն ընդգծել է, որ փաստահավաք առաքելության շրջանակներում այս հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բազմոլորտ համագործակցությունը, ինչպես նաև անդրադառնալ ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հարցերին, այդ թվում՝ Հայաստանին առնչվող:

Սերժ Սարգսյանը նշել է, թե ծանոթ է նախորդ այցի ընթացքում ԵԽԽՎ համազեկուցողների հրապարակած զեկույցի բովանդակությանը և ողջունելի է համարել, որ այն արձանագրել է ՀՀ հանձնառությունը՝ շարունակական բարեփոխումներ իրականացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում:

Ըստ նախագահի, Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի, և մեր երկրի իշխանությունները հետամուտ են բարեփոխումները խորացնելու՝ համոզվածությամբ, որ դա է ժամանակակից իրավական պետության կառուցման միակ ճիշտ ուղին:

ԽԽՎ համազեկուցողները նշել են, որ այցի շրջանակներում Հայաստանում հասցրել են մի շարք այլ հանդիպումներ ունենալ տարբեր քաղաքական գործիչների, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել պետական տարբեր մարմիններում ժողովրդավարության չափանիշներին համահունչ իրականացվող աշխատանքների ընթացքը և բավարարված են այս ընթացքում արձանագրված այն աշխատանքներով, ինչ արվում է Հայաստանում և Հայաստանի համար:

Վերոնշյալ հանդիպումների ընթացքում քննարկված հարցերից մեկը, ըստ նրանց, եղել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցը: Համազեկուցողներն ընդգծել են, որ չափազանց կարևոր է այդ բարեփոխումների գործընթացի թափանցիկությունը, կարևոր է նաև երկրում ԶԼՄ-ների ազատության առկայությունը:

Համազեկուցողները նշել են, որ իրենց կողմից պատրաստվող զեկույցի նպատակը Հայաստանին օգտակար լինելն է, և զեկույցի պատրաստման միջանկյալ փուլում, նրանց խոսքով, չկան լուրջ մտահոգություններ առաջացնող խնդիրներ:

Հանդիպմանը ՀՀ նախագահը և ԵԽԽՎ համազեկուցողներն անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: