484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԲՀԿ նախկին ղեկավարի գործունեության ստուգումը կտևի ևս մի քանի օր. վարչապետ
21:04
10 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար, խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանի գործունեության ստուգումը կտևի ևս մի քանի օր, տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի ՀՀ ԱԺ–ում կազմակերպված կառավարական ժամի ընթացքում։

Ավելի վաղ ՀՀ կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ Ծառուկյանի գործունեության ստուգումը կավարտվի հունիսի սկզբին։ «Սակայն ժամանակի հետ կապված խնդիր կա, աշխատանքը բավականին ծավալուն է, և գործընթացը կտևի ևս մի քանի օր», – ասաց Աբրահամյանը` պատասխանելով ուսումնասիրության ավարտի ժամկետների մասին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին։

Վարչապետի խոսքերով` դա չի փոխի ընդհանուր պատկերը, քանի որ համապատասխան մարմինների կողմից ստուգման ավարտից հետո դրա արդյունքները կներկայացվեն հանրությանը։

Փետրվարի կեսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների սրումը հանգեցրեց Ազգային անվտանգության խորհրդում Ծառուկյանի անդամակցության դադարեցմանը։ ՀՀ նախագահը հանձնարարեց պարզել խորհրդարանի նիստերից Ծառուկյանի սիստեմատիկ բացակայության պատճառները, ինչպես նաև ստուգել միլիարդավոր դրամների հարկերի չվճարման մասին խոսակցությունները։

Մարտի 5–ին կայացած ԲՀԿ–ի համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ հեռանում է կուսակցության նախագահի պաշտոնից` այդ պաշտոնում առաջարկելով խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, որը հայտարարեց, որ ԲՀԿ–ն անցնում է ընդդիմության շարքերը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ի Գագիկ Ծառուկյանի կողմից։ Հայաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում, տարբեր գնահատականներով, Ծառուկյանը ներառված է առաջին եռյակում։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։