483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետ. Իրանը չի թուլացել, այլ փոխել է Արևմուտքի հետ հարաբերվելու ոճը
20:09
09 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Իրանը փոխել է արևմտյան երկրների հետ ունեցած հարաբերությունների ոճը, սակայն դա երկրի թուլության վկայություն չէ, երեքշաբթի Sputnik-Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը։

«Իրանը չի թուլացել, այլ փոխել է արևմտյան երկրների հետ ունեցած հարաբերությունների ոճը` կոշտ դիրքորոշումներից անցնելով ավելի կառուցողական և մեղմ բանակցությունների այն հարցերում, որոնց դեպքում նա կարող է զիջել` սկզբունքային մոտեցումներում հաստատակամություն պահպանելով», – նշել է Գալստյանը` մեկնաբանելով Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների գործընթացը։

Քաղաքագետի խոսքով` որոշ փոփոխություններ են զգացվում Արևմուտքի մոտեցումներում։

«Մի կողմից Արևմուտքը Իրանին որպես մրցակից է դիտարկում, որը խոչընդոտում է Արևմուտքի մերձարևելյան քաղաքականությանը, սակայն մյուս կողմից, մասնավորապես, Եվրոպայի համար Իրանը մեծ շուկա է և հաղորդակից հանգույց դեպի Մերձավոր Արևելք և Միջին Ասիա։ Այդ երկիրը նաև էներգառեսուրսների աղբյուր է», – ավելացրել է Գալստյանը։

Նա նշել է, որ Իրանը հարուստ է ածխաջրածնային ռեսուրսներով, ինչը բավականին գրավիչ է Արևմուտքի համար, որը ցանկանում է վերականգնել էներգառեսուրսների մատակարարումն ու մեղմել Ռուսաստանից գոյություն ունեցող կախվածությունը։

«Դժվարանում եմ հիմա պատասխանել, թե նրանց կհաջողվի՞, արդյոք, հասնել ընդհանուր հայտարարի, քանի որ որքան էլ Իրանն ընդառաջ գնա Արևմուտքին, այդուհանդերձ, նա այն երկրներից է, որը հետևողականորեն պաշտպանում է իր ազգային շահերը», – ավելացրել է Գալստյանը։

«Վեցյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան) և Իրանը փորձում են մինչև հունիսի 30–ը պայմանավորվածության հասնել, որը հայտնի է որպես Գործողությունների համապարփակ համատեղ ծրագիր։ Այն պետք է տրամադրի իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի միջազգային երաշխիքներ` Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց։ Միաժամանակ ՄԱԳԱՏԷ–ն պետք է հանդես գա որպես վերահսկիչ։ Կառույցը պետք է վերահսկի Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման պայմանավորվածությունների կատարումը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: