484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը դատապարտել է աշխարհում նացիզմի և այլատյացության դրսևորումները
18:35
09 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները դատապարտել են աշխարհում նացիզմի և այլատյացության դրսևորումները, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։

Հունիսի 3–5–ը Ռուսաստանում Հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակում հայ պատգամավորները հանդիպում են ունեցել Պետդումայի փոխնախագահ Իվան Մելնիկովի գլխավորած պատվիրակության անդամների հետ։

«Հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել էին նաև Հաղթանակի 70–ամյակի հետ կապված հարցերը։ Ինչպես ռուս, այնպես էլ հայ պատգամավորները կարևորել են երկրագնդի այս կամ այն հատվածում նացիզմի և այլատյացության դրսևորումների անթույլատրելիությունը։ Մենք հայտարարել ենք, որ նման դրսևորումները պետք է տեղ չգտնեն ժամանակակից, առաջադեմ աշխարհում», – ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` այդ հանդիպումները հնարավորություն ընձեռեցին վերստին ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող միջպետական և միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը, խոսել երկկողմ կապերի խորացման հարցում հանձնաժողովի ներուժի մասին։

«Մենք նաև շնորհակալություն հայտնեցինք ռուս պատգամավորներին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցելու, ներկայացուցչական պատվիրակության և Պետդումայի ընդունած բանաձևի համար», – նշեց Նաղդալյանը։

Նա նշեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտներին։ Կողմերը նաև քննարկել են միգրացիայի ոլորտում առաջացող խնդիրներն ու պայմանավորվել, որ ավելի մանրամասն կուսումնասիրեն այդ հարցերը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։