486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Սիրիայի իշխանություններն առավելագույն աջակցություն են ցուցաբերում տեղաբնակ հայերին. պատգամավոր
17:01
09 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Սիրիայի իշխանություններն առավելագույն աջակցություն են ցուցաբերում տեղի հայկական համայնքին, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց բարեկամության հայ–սիրիական խորհրդարանական խմբի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` ամփոփելով հունիսի 1–5–ը Դամասկոս կատարած հայկական պատվիրակության այցի արդյունքները։

Նրա խոսքով` Սիրիայի իշխանությունները հնարավորին չափ փոխհատուցում են տրամադրում ռազմական գործողությունների հետևանքով կորած ունեցվածքի համար։

«Ցավոք, խաղաղ սիրիացիների, այդ թվում` մեր հայրենակիցների ունեցվածքի պահպանության երաշխիքներ չկան։ Օրինակ, երբ կառավարության զորքերը հետ նվաճեցին Քեսաբը, բնակիչները վերադարձան և կարողացան կրկին բնակություն հաստատել։ Տները պահպանվել էին, սակայն ունեցվածքը կողոպտվել էր», – հայտարարեց Պողոսյանը։

Պատվիրակության անդամ, իշխող ՀՀԿ–ի պատգամավոր Տաճատ Վարդապետյանն իր հերթին նշեց, որ Սիրիայի բարձրագույն ղեկավարությունը ջերմ է ընդունել հայ պատգամավորներին։

«Կազմակերպվել են հանդիպումներ երկրի առաջնորդ Բաշար ալ–Ասադի, վարչապետի, փոխվարչապետի, խորհրդարանի խոսնակի, ԱԳ նախարարի, ինչպես նաև Սիրիայի հոգևոր առաջնորդ Ահմադ Բադրեդին Խասունի հետ։ Բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների հետ հանդիպումներն անցել են փոխըմբռնման և ջերմ մթնոլորտում», – ասաց Վարդապետյանը։

Նրա խոսքով` կազմակերպվել են հանդիպումներ տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր վստահեցրել են, որ Սիրիայի իշխանությունները նրանց շատ լավ են վերաբերվում։

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100 հազար հայ, որոնց մեծ մասը բնակություն էր հաստատել երկրի հյուսիսում (Հալեպ գավառ) և հյուսիս–արևելքում (էլ–Հասակե գավառ)։ Դամասկոսում բնակվում և աշխատում էր առնվազն 7 հազար հայ։ Սիրիայի ճգնաժամից հետո մոտ 90 հազար հայեր հեռացան արաբական հանրապետությունից։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: