483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի նախագահը խորհրդարանակն ընտրություններում քվեարկելուց հետո հանրությանը չի ներկայացել
20:34
08 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրության առջև չի հայտնվել և բանավոր հայտարարություններ չի արել` կիրակի օրը խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո։

Նախնական տվյալներով` քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը ստացել է ընտրողների քվեների 40,8 տոկոսը և 258 տեղ խորհրդարանում։ Չնայած հաղթանակին` կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը։ Ձախակողմյան Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը ստացել է քվեների 25 տոկոսը և 132 տեղ խորհրդարանում, ազգայնական Ազգային շարժում կուսակցությունը` 16,4 տոկոս և 80 աթոռ, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը` 13.1 տոկոս և 80 տեղ։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն բողոքարկումների դիտարկումից մեկ շաբաթ անց։

Թուրքական հեռուստաալիքների եթերում Էրդողանի բացակայությունը մեկ օրից ավելի վերջին ամիսներին առաջին նմանատիպ դեպքն է։ Թուրքիայում նախընտրական քարոզարշաբի մեկնարկից հետո Էրդողանն ամեն օր երկու–երեք անգամ ելույթ էր ունենում երկրի տարբեր քաղաքների ցույցերին և հարցազրույցներ էր տալիս թուրքական հեռուստաալիքներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը, որի առաջնորդն էր Էրդողանը նախորդ տարվա օգոստոսի նախագահական ընտրություններում իր հաղթանակից առաջ, ընտրություններում պարտություն է կրել, թուրք առաջնորդը հրապարակային հայտարարություններ չի արել` սահմանափակվելով իր կայքում հրապարակած ուղերձով, որում կոչ է արել խորհրդարան անցած կուսակցություններին դրսևորել «անհրաժեշտ պատասխանատվություն և նրբանկատություն պաշտպանելու համար ժողովրդավարության նվաճումները, պահպանելու համար երկրի կայունությունն ու անվտանգությունը»։

ԱԶԿ–ն խորհրդարանում չի ստացել Սահմանադրությունում լրացումներ կատարելու համար և երկրում խորհրդարանականից նախագահական իշխանավարության անցնելու համար անհրաժեշտ 367 տեղը, ինչին փորձում էր հասնել Էրդողանը և ինչի դեմ էր ընդդիմությունը։ Նոր Սահմանադրության մշակման մասին կետն ընդգրկվել էր ԱԶԿ–ի նախընտրական ծրագրում, նախագահական համակարգին անցնելուն կողմ էր նաև ԱԶԿ առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն, թեև այս հարցում նրա դիրքորոշումն այդքան կատեգորիկ չէր, ինչպես Էրդողանինը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: