480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայերին թուրքական խորհրդարանի անդամ ընտրելն իշխանության կողմից քարոզչական քայլ է. քաղաքական տեխնոլոգ
19:50
08 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայերին` որպես թուրքական խորհրդարանի պատգամավորներ ընտրելը Անկարայի կողմից քարոզչական քայլ է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասել է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի խորհրդարան են անցել երեք հայեր` լրագրող Մարգար Եսայանը (ներկայում իշխող «Արդարություն և զարգացում»կուսակցություն), Գարո Պալյանը (քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցություն) և փաստաբան Սելինա Օզուզունը (Ժողովրդահանրապետական կուսակցություն, ԺԴԿ–ն Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժն է)։

«Նրանք ներառվել են այդ ցուցակներում որպես  ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և անցել են քվոտայով։ Սա հերթական քարոզչական քայլն է, որը թուրքական իշխանությունների նոր քաղաքականության հիմքում է։ Այդ քաղաքականությունը ցանկություն ունի աշխարհին ցույց տալու, թե Թուրքիայում հարգում են հայ բնակչության իրավունքները և գոյություն ունի հանդուրժողականություն ազգային փոքրամասնությունների նկատմամբ», – ասել է Հակոբյանը։

Նրա խոսքերով` Թուրքիայի համար արտաքին քաղաքականության առումով  այդ փաստը որևէ նշանակություն չի ունենա, հատկապես Հայոց ցեղասպանության հարցում։ «Այն փաստը, որ պատգամավորները ընտրվել են  տարբեր կուսակցությունների առանձին քաղաքական ցուցակներով, մատնանշում է համաթուրքական մասշտաբով քաղաքական քայլի մասին», – նշել է Հակոբյանը։

Թուրքական խորհրդարանի ընտրություններում ֆավորիտ են դարձել չորս կուսակցություններ, որոնք իրական շանսեր ունեին անհրաժեշտ 10 տոկոսանոց շեմը հաղթահարելու համար ։ Նրանց թվում` Իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, Ձախակողմյան Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, ազգայնական Ազգային շարժում կուսակցությունը և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, որն ընրություններին մասնակցում էր առաջին անգամ։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։