+22
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները բեկումնային են երկրի քաղաքական պատմության մեջ. փորձագետ
18:02
08 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայում նախորդ կիրակի անցկացված խորհրդարանական ընտրությունները բեկումնային են երկրի քաղաքական պատմության մեջ, երկուշաբթի Sputnik-Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր–Մաթևոսյանը։

Նախնական տվյալներով` քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը ստացել է ընտրողների քվեների 40,8 տոկոսը և 258 տեղ խորհրդարանում։ Չնայած հաղթանակին` կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը։ Ձախակողմյան Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը ստացել է քվեների 25 տոկոսը և 132 տեղ խորհրդարանում, ազգայնական Ազգային շարժում կուսակցությունը` 16,4 տոկոս և 80 աթոռ, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը` 13.1 տոկոս և 80 տեղ։

Նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի խորհրդարան են անցել երեք հայեր` լրագրող Մարգար Եսայանը (ներկայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն»), Գարո Պալյանը (քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցություն) և փաստաբան Սելինա Օզուզունը (Ժողովրդահանրապետական կուսակցություն, ԺԴԿ–ն Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժն է)։

«13 տարվա միակուսակցական կառավարումից հետո Թուրքիան, կարծես, նոր կոալիցիոն կառավարություն ձևավորելու շեմին է կանգնած», - ասաց Տեր-Մաթևոսյանը։

Ըստ նրա` թուրքական հասարակությունը յուրօրինակ հանրաքվե է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի քաղաքական նպատակների վերաբերյալ, և ավելի քան 27 մլն ընտրողներ իրենց վճռական «ոչ»–ն են ասել այդ նպատակներին։

Նա կարևորել է այդ փաստը, քանի որ, նրա կարծիքով, դա թույլ կտա հեռու պահել երկիրն այն ուղուց, որով տանում էր նրան Էրդողանը։

«Այդ առումով, իհարկե, ընտրությունները կարևոր նշանակություն ունեին, բայց անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայում բավականին հետաքրքիր քաղաքական իրավիճակ է ստեղծվել»,– նշեց Տեր–Մաթևոսյանը։

Խոսելով թուրքական խորհրդարանում ընտրված երեք հայ պատգամավորների մասին` փորձագետը նշեց, որ Արդարության և զարգացման կուսակցությունը ներկայացնող Մարգար Եսայանը բավականին ակտիվ գործունեություն է իրականացրել Թուրքիայում և շատ է գրել հայ–թուրքական հարաբերությունների և Հայոց ցեղասպանության մասին։ Այնուամենայնիվ, Տեր–Մաթևոսյանը մեծ հույսեր չի կապում պատգամավորի հետ, քանի որ վերջինս պետք է հավատարիմ մնա կուսակցության քաղաքական կուրսին։

«Մյուս երկուսը բավականին երիտասարդ են, լավ ծանոթ են հայ համայնքի խնդիրներին։ Կարծում եմ` նրանք զգալի ավանդ կունենան Թուրքիայի հայկական համայնքին և Հայաստանին վերաբերող հարցերում»,– նշեց Տեր–Մաթևոսյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացը 2008 թվականի աշնանը նախաձեռնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններ, որոնք պետք է վավերացնեին երկու երկրների խորհրդարանները։

Սակայն 2010 թվականի ապրիլի 22–ին Սարգսյանը հրաման ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների գործընթացի սառեցման մասին, հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ 2015 թվականի հունվարի 16–ին Սարգսյանը հետ է կանչել արձանագրությունները խորհրդարանից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: