486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Էրդողանը խավարասերների պատճառով նախագահական նոր նստավայր է կառուցել
18:38
06 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում նոր Աք Սարայ նախագահական պալատը ստիպված են եղել կառուցել, քանի որ նախկին նստավայրի սանհանգույցներում ուտիճներ են եղել:

Սկզբում նախատեսվում էր, որ Աք Սարայ պալատում (սկսել են կառուցել 2011թ.-ին) կտեղակայվի Թուրքիայի վարչապետի աշխատակազմը, սակայն երբ 2014թ.-ի օգոստոսին նախագահի ընտրության ժամանակ հաղթեց Էրդողանը, նա հայտարարեց, որ շենքը կօգտագործվի որպես նախագահի նստավայր: Անցյալ տարվա նոյեմբերից պալատը դարձավ Էրդողանի պաշտոնական նստավայրը:

«Երբ ես ստանձնեցի պաշտոնս (վարչապետի - խմբ.), իմ նստավայրում լվացարանների մոտ ուտիճներ էին սողում: Մի՞թե այդպիսի տեղը հարիր է Թուրքիայի վարչապետին: Դուք այնտեղ հյուր կհրավիրեի՞ք: Ի՞նչ կլիներ, եթե որևէ մեկը հանկարծ նկատեր ուտիճներին և այդ մասին պատմեր ամբողջ աշխարհին: Թուրքիան շատ թանկ կվճարեր դրա համար», — հայտարարել է Էրդողանը ATV հեռուսատալիքին տված հարցազրույցի ժամանակ` մեկնաբանելով նոր պալատի կառուցման անհրաժեշտությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ուտիճների մասին խոսելիս` Էրդողանը օգտագործել է  «karafatma» բառը, որը կազմված է «սև» և Ֆաթիմա բառերի համակցությունից: Թուրքական ԶԼՄ-ները բարեպաշտ մահմեդականների ուշադրությունն են հրավիրել այն հանգամանքին, որ իրենք այդ բառը ուտիճների դեպքում օգտագործելու իրավունք չունեն, քանի որ Ֆաթիման Մուհամեդ մարգարեի դստեր անունն է:

Ընդդիմադիր կուսակցությունները քննադատում են նոր նստավայրի կառուցման փաստը և չարդարացված ծախս են համարում: Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկի տվյալներով՝ նստավայրի շինարարությունը 615 մլն դոլար է կազմել: 

Թուրքիայի գերագույն դատական խորհուրդը մայիսին անօրինական է համարել նոր պալատի շինարարությունը, քանի որ այն գտնվում է «Աթաթուրքի անտառային տնտեսության» տարածքում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: