480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական կուսակցություններից երեքը խորհրդարանական ընտրություններում առաջադրել են հայերի թեկնածությունը` որպես հանդուրժողականության դրսևորում. Փորձագետ
21:39
03 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արիմենիա/. Թուրքական երեք կուսակցություններ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրել են հայերի թեկնածությունը` որպես հանդուրժողականության դրսևորում, «Sputnik Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով այդ երկրում տիրող նախընտրական իրավիճակը։

«Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները միշտ շատ լարված են անցնում, այս անգամ որոշակի յուրահատկություններ կան` արտաքին և ներքին պատճառներով պայմանավորված, և ամենակարևորը՝ այդ ընտրությունների ընթացքում դրանք ավելի վառ են արտահայտվում», – ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով` Թուրքիայում գաղափարախոսական պայքարը պայմանականորեն կարելի է անվանել «պայքար էրդողանականության և քեմալականության միջև»։

«Եվ այդ պայքարին փորձում է միանալ Թուրքիայի քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, որը ձգտում է միանալ պայքարին հարցերի ավելի լայն շրջանակով», – ասաց Մելքոնյանը։

Նա նշեց, որ միաժամանակ, կուսակցությունների ներկայացուցիչները շեշտը դնում են ոչ միայն նրա վրա, որ ներկայանան որպես քրդական կուսակցություն, այլ նաև հանդես գան Թուրքիայում բնակչության ճնշված շերտերի իրավունքների պաշտպանության դերում։

«Գաղտնիք չէ, որ Թուրքիայում Մուսթաֆա Քեմալի  անձի պաշտամունք է տիրում... Սակայն այս պահին Քեմալի պաշտամունքը փոխարինվում է Էրդողանի պաշտամունքով։ Իհարկե, այս ամենը գտնվում է սաղմնային վիճակում, բայց տանում է հենց այդպիսի պաշտամունքի», – նշեց Մելքոնյանը։

Փորձագետը կարծում է նաև, որ Էրդողանի կուսակցությունը (Արդարության և զարգացման կուսակցություն) կհավաքի ձայների ավելի քան 40 տոկոսը, ինչը թույլ կտա նրան ստեղծել միակուսակցական կառավարություն։ 

Հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 20 կուսակցություն, որոնցից չորսը 10 տոկոսանոց շեմը հաղթահարելու իրական հնարավորություններ ունեն։ Սոցիոլոգիական հարցումների համաձայն, իշխող Արդարության և զարգացման կուսակցության օգտին պատրաստվում է քվեարկել հարցվածների 40 տոկոսը։ Ձախակողմյան ժողովրդադեմոկրատական կուսակցությունը կարող է ձայների 29 տոկոսի հույս ունենալ, Ազգային գործողության ազգայնական կուսակցությունը` 14 տոկոսի, քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցությունը` 11 տոկոսի հույս ունենալ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: