486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների «Մարտական համագործակցություն» զորավարժությունների ընթացքում ահաբեկիչների դեմ պայքարելու հնարքներ կմշակվեն
21:07
03 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  ԱՊՀ պետությունների զինված ուժերը սեպտեմբերի 7–ից 25–ը «Մարտական համագործակցություն 2015» համատեղ զորավարժություններ կանցկացվեն, չորեքշաբթի հայտնել է ՌԴ ՌՏՊ զորքերի հրամանատար գեներալ–լեյտենանտ Ալեքսանդր Գոլովկոն։

Հաշվի առնելով Աֆղանստանի անկայուն իրավիճակը` Ռուսաստանը, ինչպես հայտնում էին, ակտիվ մասնակցում է իր հարավային սահմանների ամրապնդմանը և Միջին Ասիայի պետությունների ազգային բանակների արդիականացմանը։ Այդ համատեքստում զորավարժությունների թեման արդիական է` պայքար ահաբեկչության դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Համատեղ զորավարժություններն առաջարկվում է անցկացնել 2015 թվականի սեպտեմբերի 7–ից 25–ը։ Դրանց թեման է` «ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության ավիացիայի և զորքերի խմբավորումների նախապատրաստում և համատեղ կիրառում հավաքական անվտանգության շրջաններում հակաահաբեկչական գործողությունների և զինված հակամարտությունների դեպքում»»,– չորեքշաբթի ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ասել է Գոլովկոն։

Նա պարզաբանել է, որ համատեղ զորավարժությունների ուսումնահետազոտական նպատակներից մեկն է պրակտիկա անցկացնել միավորումների և զորամասերի ենթակաների կառավարման հարցում՝ ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ զորքերի և ավիացիայի խմբավորումների կազմով մարտական գործողությունների նախապատրաստման ժամանակ։

Եվս մեկ խնդիր է ուսումնասիրել զորքերի համատեղ կիրառման խնդրահարույց հարցերը: Զորավարժությունն ուղղված է զորքերի մարտական համաձայնեցվածության մակարդակի բարձրացմանը և գործակցության հարցերի գործնական մշակմանը։ 

Համատեղ զորավարժությունների մասնակցության համաձայնություն են ներկայացրել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարությունները, հայտնել է Գոլովկոն։

ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին իր հերթին ասել է, որ ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգը «պատրաստ է սպառնալիքներին հակահարված տալ ցանկացած ուղղությունից»։

Նրա գնահատմամբ, այժմ ԱՊՀ հարավային սահմաններին դրությունը «տագնապալի է, բայց՝ կայուն»։

ԱՊՀ ՀՕՊ հերթական զորավարժությունները կանցկացվեն օգոստոս–սեպտեմբերին Աստրախանի մարզի «Աշուլուկ» ռուսական զորավարժարանում, նշել է Սինայսկին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: