482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ի Կոնգրեսի ենթահանձնաժողովը կքննարկի ՀՀ-ին և ԼՂՀ-ին ֆինանսական օգնություն հատկացնելու հարցը
20:48
02 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը չորեքշաբթի կքննարկի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օգնություն հատկացնելու հարցը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ի կողմից հատկացվող օգնության հարցը, ի թիվս այլ խնդիրների, այս շաբաթ քննարկվելու է ԱՄՆ–ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի պետական, արտաքին գործողությունների և համապատասխան ծրագրերի ենթահանձնաժողովի նիստում։ Նրանք սկսելու են կազմել 2016թ.–ի ֆինանսական տարվա պետական բյուջեի օրինագիծը։

Այս չորեքշաբթի կայանալիք քվեարկությունից առաջ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ-ում բնակվող հայերին և Հայաստանի բարեկամներին կապ հաստատել իրենց օրենսդիրների հետ և աջակցել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին  հատկացվող օգնության առաջնայնությունը։

Մասնավորապես, Հայ դատի հանձնախումբը ձգտում է առնվազն 5 մլն դոլար օգնություն ստանալ Լեռնային Ղարաբաղի զարգացման համար և առնվազն 40 մլն դոլար՝ Հայաստանի տնտեսական օգնության համար, ինչպես նաև հասնել նրան, որպեսզի Ադրբեջանին ռազմական օգնություն չցուցաբերվի այնքան ժամանակ, քանի դեռ վերջինը չի արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերին՝ հետ քաշել դիպուկահարներին, վերջ դնել ագրեսիային, հրաժարվել բռնությունից և պարտավորություն ստանձնել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը  (ANCA) ԱՄՆ հայ համայնքի խոշորագույն և առավել ազդեցիկ կազմակերպություններից է։ Այն ակտիվորեն առաջ է քաշում ԱՄՆ հայ համայնքի շահերը, այդ թվում` ԱՄՆ–ի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: