484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների վարչապետները մի շարք միջպետական փաստաթղթեր են ստորագրել
17:51
29 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՊՀ մասնակից պետությունների վարչապետները քննարկել են ԱՊՀ–ի շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերի լայն շրջանակ և ստորագրել են մի շարք կարևոր միջպետական փաստաթղթեր, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանում։

Նիստի մասնակիցները քննարկել և հավանության են արժանացրել ֆինանսատնտեսական ոլորտում համատեղ գործողությունների իրականացման ծրագիրը, հաստատել են տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարությունն անդամ երկրների տարածքում, ինչպես նաև մինչև 2020թ. միջտարածաշրջանային և միջսահմանային համագործակցությանն առնչվող հարցեր:

ԱՊՀ անդամ երկրների վարչապետները հաստատել են մտավոր սեփականության ոլորտում համագործակցության խորացմանը, կադրերի վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր: Հումանիտար բնագավառում քննարկվել են կրթության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև հավանություն են տվել մշակութային հիմնական միջոցառումների ծրագրին 2016-2020թթ. ժամանակահատվածի համար:

ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են ԱՊՀ շրջանակում համագործակցության խորացմանն ուղղված համաձայնագրեր, այդ թվում` ԱՊՀ մասնակից պետությունների հանրակրթական կազմակերպությունների մանկավարժների որակավորման բարձրացման մասին, Չափման միջոցների տեսակի հաստատման, չափագիտական ատեստավորման, ստուգաչափման և տրամաչափարկման համար իրականացվող փորձարկումների արդյունքների մասին համաձայնագրերը, հաստատել են ԱՊՀ գործադիր կոմիտեում պաշտոնյաների նշանակումներ:

Որոշվել է ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2015 թ. հոկտեմբերին Դուշանբեում:

Խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը Ղազախստանի հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: